Դեկտեմբերի 8-ին Պրահայի Սուրբ Սալվադոր եկեղեցում ՝ Church of St. Salvator (Kostel Nejsvětějšího Salvátora) տեղի կունենա Կարլի համալսարանի երգչախմբի եւ նվագախմբի նախածննդյանն համերգը՝ հայտնի դիրիժոր Հայկ Ութիջյանի գլխավորությամբ։ Բարեգործական համերգում կհնչի չեխ կոմպոզիտոր Յակուբ Յան Ռիբայի « Սուրբ Ծննդյան չեխական պատարագը»։
Սա արդեն ավանդական դարձած համերգ է, որ ամեն տարի նախածննդյան օրերին կատարում է Հայկ Ութիջյանի ղեկավարած նվագախումբն ու երգչախումբը։
Եկեղեցու հասցեն է՝ Křižovnická 1040/4, 110 00 Staré Město
orer.eu