Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Կոմիտաս  վարդապետ Հովնանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Մեծ Բրիտանիայի տարածքում  Արմենիայից եկած բրիտների թեմային։ 
Ստորեւ Հայր Սուրբի գրությունը եւ ձեռագրի նկարը։ 
 
 
 
«ՍԻՐԵԼԻ ՖԲ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ, ՆԵՐՔՈ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ ԵՄ ՄԻ ՎԻԿԻՊԵԴԻԱԿԱՆ ՆՅՈՒԹ, ՈՐԻ ՄԱՍԻՆ ԴԵՌ ԻՆՆՈՒՍՈՒՆԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՑ ԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼ ԵՄ, ՀԻՄՔ ՈՒՆԵՆԱԼՈՎ ԱՆԳԼՈ ՍԱՔՍՈՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ, ՈՒՐ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԷՐ, ԹԵ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԹԵՐԱԿՂԶՈՒ ԱՌԱՋԻՆ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ԲՐԵՏՈՆՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԵԿԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ: ԱՅԴ ՄԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ՏԵՍՆԵԼ ԱՆԳԼՈ ՍԱՔՍՈՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԷՋԸ, ՈՐԻ ՎԵՐԵՒԻՑ ՆԵՐՔԵՒ ՎԵՑԵՐՈՐԴ ՏՈՂՈՒՄ ՀՍՏԱԿ ԿԱՐԴԱՑՎՈՒՄ Է ԱՐՄԵՆԻԱ ԲԱՌԸ: ՍՏՈՐԵՒ ԿԱՐՈՂ ԵՔ ԿԱՐԴԱԼ ՎԻԿԻՊԵԴԻԱՅԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՄԱՍԻՆ...
 
Այսօրվա Մեծ Բրիտանիայի տարածքի բնակեցումը ժամանակակից մարդկանց կողմից, սկսվել է մոտ 30 000 տարի առաջ[10]։ Համարվում է, որ Մեծ Բրիտանիայի նախապատմական ժամանակաշրջանի բնակչությունը հիմնականում պատկանում էր Կղզիաբնակ Կելտերին, որոնք ներառում էին Բրիտերին և Գաելներին[11]։
Պահպանվել է 9-րդ դարում Ալֆրեդ Մեծի հրամանով գրված Անգլո-սաքսոնական ժամանակագրությունների մի ձեռագիր (հայտնի է նաև «Պիտերբորոյի ժամանակագրություններ» անվանումով), որտեղ գրված է, որ կղզու առաջին բնակիչները բրիտներն էին, որոնք եկել էին Արմենիայից։ Սա տարբեր բանավեճերի պատճառ է դարձել։ 19-րդ դարի անգլիացի գիտնական Ջեյմս Ինգրեմը թարգմանել է այս աշխատությունը ժամանակակից անգլերենով։
 
Սակայն նրա թարգմանությունը լույս է տեսնում որոշ ժամանակ անց՝ դոկտոր Ջայլիսի խմբագրմամբ, ով «Արմենիա» բառը փոխարինել էր «Արմորիկա» բառով՝ չհավատալով, թե բրիտները կարող էին եկած լինել Հայաստանից։ Ըստ որոշ ուսումնասիրողների էլ՝ հավանական է, որ բրիտները գաղթած լինեին Հայկական լեռնաշխարհից, դեռ ավելին՝ մատնանշվում է անգամ ստույգ տարածքը՝ Անգեղ տնից, որը գավառ էր Մեծ Հայք թագավորության Աղձնիք նահանգի կազմում[12]։
Ըստ այս տեսակետի պաշտպանների՝ այստեղից է գալիս Անգլիա երկրի անունը։ Տարվում է նաև մեկ այլ զուգահեռ. Անգեղ անվանումը գալիս է անգղ թռչնից, որը նման է «angel» բառին, ինչը նշանակում է հրեշտակ։ Իսկ վերջիններս պատկերացվում են որպես հզոր թռչնի թևերով էակներ»։
 
orer.eu