Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Դեկտեմբերի 12-ին ժամը 18-ին Պրահա- Վինորի   Povýšení sv. Kříže եկեղեցում տեղի կունենա նախածննդյան բարեգործական համերգ, որին ելույթ կունենան  սոպրանո Վարինե Մկրտչյանը, դաշնակահար Վարդան Հակոբյանը եւ ջութակահար Լուսիե Հակոբյանովան։ Համերգը կազմակերպել են  Վինորի քաղաքապետարանը եւ կաթոլիկ եկեղեցու միաբանությունը։ 

Ծրագրում կհնչեն Հենդելի, Դվորժակի, Ֆիբիխի եւ Կոմիտասի ստեղծագործությունները։ 

Մուտքի վճարն ըստ ցանկության է։ Հավաքված գումարն օգտագործվելու է եկեղեցու երգեհոնի վերանորգման  նպատակով։ 

orer.eu