ՊՐԱՀԱ.ՕՐԵՐ.- Եվրոպական խորհրդարանի չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ադրբեջանական դատարանը միաջազգային հետախուզում է հայտարարել իր նկատմամբ՝ Լեռնային Ղարաբաղում անցկացված հանրաքվեին իբրեւ դիտորդ մասնակցելու համար։
ՊՈԼԻՍ.- Փետրուար 23ին, Սուրբ Էջմիածինի մէջ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ.ի գլխաւորութեամբ տեղի պիտի ունենայ հանդիպում մը, որուն մասնակցելու հրաւիրուած են Պոլսոյ պատրիարքական ընտրութեանց երեք թեկնածուները՝ Արամ արք. Աթէշեան, Սահակ եպս. Մաշալեան եւ Գարեգին արք. Պէքճեան Այս մասին հայտնում է ՙՙԱսպարեզը՚՚։