Փետրվարի 23-ին Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում տեղի ունեցավ գրական երեկո՝ նվիրված թարգմանիչ, լեզվաբան եւ կովկասագետ Վացլավ Չեռնիին։ Ձեռնարկը կազմակերպել էին Չեխիայում Հայաստանի եւ Վրաստանի դեսպանությունները՝ փիլիսոփայության ֆակուլտետի հետ համագործակցությամբ։ Այդ ֆակուլտետի Արեւելաեվրոպական ուսումնասիրությունների բաժանմունքի տնօրենի տեղակալ Պավել Շտոյլը նախ նշեց, որ դոկտոր Չեռնին ոչ միայն լավ կովկասագետ էր, այլեւ ակտիվ հասրակական գործիչ, որ 1989 թվականի հեղափոխության օրերեին ակտիվորեն մասնակցում էր հանրահավաքներին եւ հանդես գալիս ելույթներով։ ՙՆա ցույց տվեց, թե փոքր լեզուների ուսումնասիրությամբ ինչպես կարելի է հասնել մեծ բարձունքների՚՚,- ասաց նա։