Հայաստանի նախագահի հրամանագրով Վարդան Տողանյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան։ Մի այլ հրամանագրով Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը 7 տարվա պաշտոնավարումից հետո ազատվել է այդ պաշտոնից։ Ըստ դիվանագիտական աղբյուրների, նրան կրկին կնշանակեն Բելառուսում ՀՀ դեսպան։
ԲԵՌԼԻՆ.- Մարտի 7-ին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ՀՀ դեսպանությունում ընդունեց «Global Bidgs» երիտասարդական կազմակերպության անդամներին՝ ի դեմս կազմակերպության նախագահ Հանս Ալբրեխտի և գործադիր տնօրեն Բեաթե Լինդեմանի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։