Հայաստանի նախագահի հրամանագրով Վարդան Տողանյանը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան։ Մի այլ հրամանագրով Ռուսաստանում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը 7 տարվա պաշտոնավարումից հետո ազատվել է այդ պաշտոնից։ Ըստ դիվանագիտական աղբյուրների, նրան կրկին կնշանակեն Բելառուսում ՀՀ դեսպան։