Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
ԼՈՆԴՈՆ.ՕՐԵՐ.- BBC (ԲիԲիՍի) Քարդիֆի ՙՙԱշխարհի երգիչ՚՚ հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել մեր հայրենակցուհի, լոնդոնաբնակ ճանաչված սոպրանո Անուշ Հովհաննիսյանը։ Անցյալ տարվա ընթացքում պրոֆեսիոնալ ժյուրին աշխարհի 6 քաղաքներում 4 փուլով լսումների արդյունքում ընտրել է եզրափակիչ փուլի 20 մասնակցի։ Մրցույթին յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել 3 հոգի։ Հայաստանը ներկայացրել է միայն Անուշ Հովհաննիսյանը։