Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

 

 

2021 թվականի դեկտեմբերի 3-ին Լեհաստանի հայկական  21 կազմակերպությունները միասնաբար  նամակ են հղել Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուին՝ 2022 թվականին ԵԱՀԿ-ում Լեհաստանի կողմից նախագահություն ստանձնելու առնչությամբ։

Հայ համայնքի ներկայացուցիչները նամակում հույս են հայտնում, որ հատկապես Լեհաստանի նախագահության ընթացքում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո պետք է կարգավորվի Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցը և Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը: Հայկական կազմակերպությունների անունից դիմում-նամակը ստորագրել է Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ Հրաչյա Բոյաջյանը։ 

ՕՐԵՐ-ի հետ զրույցում Հրաչյա Բոյաջյանն իր  շնորհակալությունը  հայտնեց հայ առաքելական և հայ կաթոլիկ եկեղեցիների առաջնորդներին, Համատեղ հանձնաժողովում և Լեհաստանի Հանրապետության կառավարությանը կից ազգային և էթնիկ փոքրամասնությունների հայկական փոքրամասնության ներկայացուցչին, ինչպես նաև հայկական կազմակերպությունների մեծամասնությանը, Լեհաստանի հայկական դպրոցներին, ովքեր աջակցել են այս կարևոր նախաձեռնությանը:

Ստորեւ ներկայացնում ենք նամակը ստորագրած կազմակերպություններին՝

 

  • Duszpasterz Apostolskiego Kościoła Ormiańskiego w Polsce, ks. Archimandryta, Taron Ghulikyan
  • Duszpasterz ormiańskokatolickiej parafii centralnej oraz parafii południowej, ks. prof. Protoarchimandryta Józef Naumowicz
  • Przedstawiciel mniejszości ormiańskiej w Komisji Wspólnej Rządu i Mniejszości Narodowych i Etnicznych, Bogdan Kasprowicz
  • Centrum Edukacyjno-Kulturowe „Nairi” w Łodzi, prezes Nune Hovhannisyan
  • «Centrum Rozwoju Stosunków Ormiańsko-Polskich» OS, prezes Karen Shahumyan
  • «Musa Ler» Ormiańska Fundacja Kultury, prezes Hakob Baghdasaryan
  • Fundacja „Armenian Foundation”, prezes Marta Axentowicz-Bohosiewicz
  • Fundacja Kultury i Dziedzictwa Ormian Polskich, prezes Maria Ohanowicz￾Tarasiuk
  • Fundacja Polsko-Ormiańska, prezes dr Arsen Ovsepyan
  • Kieleckie Stowarzyszenie Ormian w Polsce, wiceprezes Armen Bezoyan
  • Ormiański Komitet Narodowy Polski, prezes dr hab. Ara Sayegh
  • Przedstawiciel społeczności Ormiańskiej w Gdańsku Gayk Filippov
  • Stowarzyszenie «LEHAHAYER», prezes dr Hayk Hovhannisyan
  • Stowarzyszenie Ormian w Polsce z siedzibą w Łodzi, prezes Arsen Yedigaryan
  • Stowarzyszenie Ormian Podkarpacia, prezes Artyom Petrosyan
  • Stowarzyszenie Ormian w Polsce z siedziba w Elblągu, prezes Genadi Martirosyan
  • Szkoła Ormiańska w Gdańsku, nauczycielka Ashkhen Simonyan
  • Szkoła Ormiańska w Warszawie, nauczycielka Margarita Yeremyan
  • Szkoła Ormiańska we Wrocławiu, nauczycielka Ruzanna Gevorgyan
  • Towarzystwo Ormian Polskich we Wrocławiu, prezes Adam Domanasiewicz
  • Związek Ormian w Polsce im. Ks. Abpa Józefa Teodorowicza , prezes Anna Olszańska

 

 orer.eu

Ի դեպ, դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։

ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի լիարժեք վերականգման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները անդրադարձել են հրատապ լուծում պահանջող հարցերին, հատկապես հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձմանը։
Արարատ Միրզոյանը նաև շնորհավորել է Լեհաստանին ԵԱՀԿ գալիք նախագահության ստանձնման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Լեհաստանն իր նախագահության ընթացքում կձեռնարկի համապատասխան միջոցներ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում խաղաղության ու անվտանգության ապահովման ուղղությամբ: