Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՑՈՒՅՑ / Pan-European Protest
ԲՐՅՈՒՍԵԼ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐ 2021թ․, ԺԱՄԸ՝ 14։00-15։00
 
Հասցեն` Բելգիայում Ռուսաստանի Դաշնության դեսպանության առջև՝ De Frelaan 66, 1180 Ukkel Belgium
 
1920 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը գտնվելով բոլշևիկյան մուրճի և թուրքական սալի միջև, իշխանությունը ստիպված հանձնեց Ադրբեջանում ստեղծված և ռուսական 11-րդ կարմիր բանակի մուտքով Երևան բերված Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեին` բոլշևիկ Սարգիս Կասյանի նախագահությամբ։
 
Դադարեց գոյություն ունենալ երկու և կես տարի գործած անկախ Հայաստանի Հանրապետությունը։ Կրեմլը զենքի ուժով օկուպացրեց Հայաստանը և գաղութացրեց հայերի երկիրը, նրա տարածքների մի մասը նվիրեց թուրքերին ու Կովկասի թաթարներին` ներկայիս ադրբեջանցի վերանվանված։
101 տարի է անցել Հայաստանի օկուպացումից, մենք շարունակում ենք անկոտրում կամքով ու համառությամբ պայքարել Հայաստանի Հանրապետության պետականության վերականգնման ու մեր հայրենիքի տարածքների պահպանման վեհ նպատակի համար։