Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Մադրիդում կայացել է ՀՀ ԱԺ պատվիրակության ՝ Իսպանիայի խորհրդարանի հովանու ներքո անցկացվող Միջխորհրդարանական միության 143-րդ քառօրյա վեհաժողովի աշխատանքները։ Դրան զուգահեռ կայացել են հանդիպումներ Իսպանիայի հայ համայնքների ներկայացուցիչների հետ, որին՝ Սփյուռքի երիտասարդ դեսպանի կարգավիճակով ներկա է եղել նաեւ Սարգիս Հակոբյանը՝  Իսպանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի հրավերով։
 
Հանդիպման ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, խմբակցության անդամներ Հասմիկ Հակոբյանն ու Ծովինար Վարդանյանն անդրադարձել են հայ համայնքի ներկայացուցիչների մտահոգություններին: Դրանք հիմնականում առնչվել են Արցախի հակամարտության կարգավորմանը։ Խմբակցության ղեկավարի խոսքով՝ Հայաստանը տարածաշրջանում առկա խնդիրները խաղաղ ու բանակցային ճանապարհով լուծելու կողմնակից է: Հայկ Կոնջորյանը վերահաստատել է, որ մեր երկրի համար կարեւոր է տարածաշրջանի տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը:
Հանդիպման ընթացքում իսպանահայերը բարձրացրել են Սփյուռքի գործունեության կանոնակարգմանն առնչվող հարցեր: Խորհրդարանականներն այս համատեքստում իրազեկել են, որ օրեր առաջ ՀՀ Ազգային ժողովում ընդունված օրենքի համաձայն՝ հասարակական հիմունքներով համայնքներում խորհրդականի կարգավիճակով կնշանակվեն Սփյուռքի գործերի հանձնակատարներ:
Նշենք, որ իսպանահայ համայնքը ներկայացնում էին գործարարներ, բժիշկներ, մշակույթի եւ արվեստի գործիչներ, որոնք 44-օրյա պատերազմի օրերին զգալի օժանդակություն են ցուցաբերել հայ ժողովրդին:
 
orer.eu