Ապրիլի 28-ին Ռիգայի Happy Art Museum թանգարանի դահլիճում ներկայացվեց ,,Հայենիքի եւ պանդխտության մասին եռապատում,, ներկայացումը, որի կազմակերպիչն էր Լատվիայի հայ համայնքի հայտնի դեմքերից մեկը՝ լրագրող, խմբագիր Ալեքսանդր Գերոնյանը։ Ինչպես նա նշում էր կայքէջում, բեմադրության գաղափարը սկիզբ է առել դեռեւս տարիներ առաջ՝ 1999-ին նրա հրատարակած սփյուռքահայ գրողների անթոլոգիայի ունեցած հաջողությունից։ 2015-ին, նկատի ունենալով, որ Լատվիայում 26 միջոցառումներ են կազմակերպվել՝ ցուցահանդեսներ, շնորհանդեսներ, համերգներ, ցանկություն է առաջացել որեւէ նոր ձեռնարկով հանդես գալու եւ ներկայացնելու նաեւ սփյուռքահայ գրողներին։ Այստեղից էլ ծնվել է ներկայացման գաղափարը, որը հիմնված է Շահան Շահնուրի/Ֆրանսիա/, Վահրամ Մավյանի/Պորտուգալիա/ եւ Վիլյամ Սարոյանի/ԱՄՆ/ գրական ստեղծագործությունների վրա։