Բրյուսելում ստորագրվել է «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության ասոցացման համաձայնագիրը
Typography
- Smaller Small Medium Big Bigger
- Default Helvetica Segoe Georgia Times
- Reading Mode
Նոյեմբերի 12-ին Բրյուսելում ստորագրվեց Եվրոպական միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության ասոցացման համաձայնագիրը։
Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը ստորագրեց Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար դեսպան Աննա Աղաջանյանը, Եվրոպական միության անունից հանդես եկող Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ Հետազոտությունների և նորարարության գլխավոր տնօրենության՝ բաց նորարարության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ և «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ասոցացման գլխավոր բանակցող Սիգնե Ռացոն։
Ստորագրման արարողությանն առցանց մասնակցում էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։