Նոյեմբերի 14-ից Հայաստանի «Գյուրջիեւ» անսամբլը համերգներով հանդես կգա Եվրոպայի հինգ երկրների տասը քաղաքներում։
Այսպիսով համերգային շրջագայություն կունենա Ֆրանսիայում, Բելգիայում,Նիդեռլանդներում, Հունգարիայում և Լյուքսեմբուրգում: Մեկնարկը կտրվի Դեն Բոշում, Նիդեռլանդների ամենահայտնի փառատոններից մեկում՝ "November Music"-ի շրջանակներում, Նոյեմբերի 14֊ին։
Նոյեմբերի 14-ին․ "November Music" փառատոն, Դեն Բոշ, Նիդեռլանդներ
Նոյեմբերի 16-ին․ "Cathédrale Sainte-Croix des Arméniens", Փարիզ, Ֆրանսիա
Նոյեմբերի 17-ին․ "Centre Culturel Alex Manoogian", Լիոն, Ֆրանսիա
Նոյեմբերի 19-ին․ "Théâtre L'Acte 12", Մարսել, Ֆրանսիա
Նոյեմբերի 21-ին․ "DE SINGEL International Arts Centre", Անտվերպեն, Բելգիա
Նոյեմբերի 23-ին․ "Müpa Budapest", Բուդապեշտ, Հունգարիա
Նոյեմբերի 24-ին․ "Rocher de Palmer" փառատոն, Բորդո, Ֆրանսիա
Նոյեմբերի 26-ին․ "Philharmonie Luxembourg", Լյուքսեմբուրգ
Նոյեմբերի 27-ին․ "Amare - Den Haag", Հաագա, Նիդեռլանդներ
Նոյեմբերի 28-ին․ "Muziekgebouw", Ամստերդամ, Նիդեռլանդներ
Այս համերգաշարը լի է ծրագրային բազմազանությամբ։ Կարևոր իրադարձություններից է Հունգարիայի "Müpa Budapest" համերգասրահում ներկայացվելիք՝ "Բարտոկ և Կոմիտաս" ծրագրի պրեմիերան։ Հնչելու են Բելա Բարտոկի 1930-ականներին գրի առնված ժողովրդական մեղեդիները՝ հավաքագրված Արևմտյան Հայաստանի հայկական գյուղերից: Սա ոչ շատ հայտնի, բայց կարևոր թեմա է ՝ բազում հետաքրքիր շերտերով, որին անդրադարձ կլինի Հայաստանում ՝ համերգային շրջագայությունից հետո։
Բելգիայի Անտվերպեն քաղաքի՝ "deSingel" փառատոնում, որը ռեքվիեմների փառատոն է, անսամբլը կներկայացնի հայկական ողբերգեր, հայ հոգևոր երաժշտություն, Կոմիտասի և Գյուրջիևի ստեղծագործությունները՝ Լևոն Էսկենյանի գործիքավորմամբ։
Գյուրջիև Անսամբլը այս համերգաշարի ընթացքում ՀԲԸՄ–ի հրավերով հանդես կգա նաև Ֆրանսիայի Փարիզ, Մարսել և Լիոն քաղաքներում՝ նոյեմբերի 16-ին, 17-ին և 19-ին։
Այնուհետև համերգաշարը շարունակելու է Ֆրանսիայի Բորդո քաղաքի՝ "Le Rocher de Palmer" համերգասրահում, որից հետո ելույթ կունենա Լյուքսեմբուրգի Ֆիլհարմոնիայում։
Շրջագայության ավարտը մեկնարկելու է Նիդեռլանդների Հաագա և Ամստերդամ քաղաքներում։ Հաագա քաղաքում համերգը կկայանա "Amare Den Haag" համերգասրահում՝ նոյեմբերի 27-ին, իսկ Ամստերդամի համերգը՝ հանրահայտ "Muziekgebouw" համերգասրահում՝ նոյեմբերի 28-ին։
Համերգային շրջագայության ավարտից հետո Գյուրջիև Անսամբլը սկսելու է իր 3-րդ սկավառակի ձայնագրությունները, որոնք հրատարակվելու են գերմանական հանրահայտ ECM Records-ի կողմից։
Միջազգային ճանաչում ունեցող Գյուրջիև Անսամբլը բաղկացած է Հայաստանում ապրող 10 առաջատար երաժիշտներից՝ ընդգրկելով 16 հայկական ազգային նվագարաններ։ Հիմնադիր և գեղարվեստական ղեկավարն է Լևոն Էսկենյանը։
Անսամբլը Նիդեռլանդների ամենահեղինակավոր՝ Edison Award-ի մրցանակակիր է։
Գյուրջիև Անսամբլի ելույթը Սյունիքում՝
https://www.youtube.com/watch?v=aWT5nw9PBbo
Էյնդհովենում "Edison Award" մրցանակի հանձման ժամանակ՝
https://www.youtube.com/watch?v=chHbjxclmL0
Գյուրջիև Անսամբլի պաշտոնական կայք՝