Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
Dogu_PerincekՔՅՈԼՆ-Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դեռ չի հրապարակել հունվարի 28-ին կայացած «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատալսման արդյունքը, դեռ հայտնի չէՙ դատարանն ինչ վճիռ է կայացրելՙ խոսքի ազատությո՞ւնն է գերակա, թե՞ պատմական ճշմարտության ճանաչումը, բայց Դողու Փերինչեքը, հունիսի 7-ի Թուրքիայի ընտրություններին ընդառաջ, ժամանակ չի կորցնում. Քյոլնում մայիսի 23-ին Եվրոպայի թուրք երիտասարդների դաշինքի հետ (TGB Avrupa) հրապարակային հանդիպման ժամանակ, որը նվիրված է եղել, իրենց մեկնաբանությամբՙ 1919-1922-ին քեմալիստ ազգայնականների անկախության համար պայքարի սկզբնավորմանը, Փերինչեքը ներկայացել է որպես հիմնական բանախոս: Միջոցառման վարողը նրան բնորոշել է որպես «ուղի հարթող»: Ինչպես ենթադրելի էր, Փերինչեքը չի դավաճանել ժխտման իր որդեգրած ուղունՙ նա երկու անգամ կրկնել է, թե Հայոց ցեղասպանությունը սուտ է, իսկ Գերմանիայի տարբեր վայրերից իրեն ունկնդրելու հավաքված բազմությանն էլ ներկայացել «որպես Էնվերի, Թալեաթի ներկայացուցիչ», իրեն նույնացրել թուրք պատմական այնպիսի անունների հետ, որոնց դատարանը ճանաչել է որպես ցեղասպանների: