Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
 
 
Նոյեմբերի 6-ին Վիեննայի «Antonio-Vivaldi» համերգասրահում Ավստրիայում ՀՀ դեսպանության և Ավստրիայի Հայ-առաքելական եկեղեցական վարչության աջակցությամբ տեղի ունեցավ հոբելյանական համերգ՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին։
 
Համերգին կազմակերպել էին Քլինգենի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սիփան Օլահի և Ավստրիայում բնակվող հայ երաժիշտ ջութակահար Գայանե Միրզոյանը և նպատակ ուներ Ավստրիայում ևս ներկայացնել հայ մեծ կոմպոզիտորների ստեղծագործական ժառանգությունը։
 
Համերգին մասնակցեցին Քլինգենի կամերային նվագախումբը գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սիփան Օլահի գլխավորությամբ, Ավստրիայում բնակվող հայ և այլազգի երաժիշտներ և մեներգիչներ: Նրանց թվում էին՝  Ֆելիքս Հարությունյան-ջութակ, Աստղիկ Սիրադեղյան- ջութակ, Գայանե Միրզոյան - ալտ, Կոնստանտին Զելենին- թավջութակ, Գրետա Էրհարտեր-Սարգսյան - դաշնամուր, Թեհմինե Շեֆեր - սոպրանո,Հայարփի Եղիկյան - սոպրանո,Թերեզա Բեգլարյան - սոպրանո, Սիփան Օլահ - տենոր, Նիկոլա Լագուա - բաս, համերգավար, կազմակերպիչ` Գայանե Միրզոյան
 
Համերգի բացմանը հանդիսատեսին ողջույնի խոսքով դիմեց Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը: ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց նման նախաձեռնության համար, կարևորեց հայկական երաժշտական հարուստ մշակույթի ներկայացումը նաև Հայաստանի սահմաններից դուրս, իր ելույթում նաև հակիրճ անդրադարձավ հայ մեծանուն կոմպոզիտորների կյանքին, նրանց ստեղծագործական հարուստ ժառանգությանը, ընդգծեց, որ այս երկու տաղանդների ստեղծագործությունները մինչև օրս ապրում և փոխանցվում են սերնդեսերունդ:
 
Համերգի նախորդ օրը՝ նոյեմբերի 5-ին Ավստրիայի Հայ առաքելական եկեղեցական վարչության սրահում տեղի ունեցավ դասախոսություն՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին, որը վարեցին ալտահարուհի, երաժշտագետ Գայանե Միրզոյանի և Քլինգենի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար, տենոր, դիրիժոր, դաշնակահար Սիփան Օլահի կողմից, մասնակցությամբ` սոպրանո Թեհմինե Շեֆերի և դաշնակահարուհի Գրետա Էրհարտեր-Սարգսյանի։ 
  Դասախոսությունն ուղեկցվում էր Սպենդիարյանի և Բաբաջանյանի երաժշտությամբ:
 
 
 
orer.eu
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Հավանել
 
 
 
Մեկնաբանել
 
 
Կիսվել