Հայաստանի հավաքականի անդամ, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը Սերբիայում ընթացող աշխարհի առաջնության կիսաեզրափակչում մրցավարների միաձայն որոշմամբ փայլուն հաղթանակ տարավ Ադրբեջանի ներկայացուցիչ Մահամադ Աբդուլլաևի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ։ Հայաստանը աշխարհի առաջնությունում եզրափակչի մասնակից ունի 12 տարի անց։
Եզրափակիչը կկայանա նոյեմբերի 5-ին։ Գերծանր քաշային կարգում Հայաստանն առաջին անգամ է մրցանակակիր ունենալու աշխարհի առաջնությունում։
Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու համար այսօր կպայքարի նաև Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը։
orer.eu