Յուրի Օգանեսյանը և Վինչենցո Բալցանին
Ինչպես ասում են՝ լավագույն ավանդույթները շարունակվում են. հայկական ու իտալական անունները նորից միահյոսվում են քիմիայի բնագավառում համաշխարհային նշանակության ներդրման գործում․ հայազգի Յուրի Օգանեսյանը և իտալացի պրոֆեսոր Վինչենցո Բալցանին արժանացել են Հիմնարար գիտություններում Մենդելեևի անվան ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվավոր մրցանակին։ Այս մասին հայտնում է Իտալիայում Հայաստանի դեսպանությունը։
Դեռևս 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի քսանական թվականները քիմիկոսներ՝ հայազգի Ջակոմո Չամիչյանը և իտալացի Պոլ (Պաոլո) Սիլբերը, աշխատելով Բոլոնիայի համալսարանում, համատեղ հասցրեցին իտալական քիմիան համաշխարհային ճանաչման և դասվեցին քիմիայում առավել հանրահայտ, արդյունավետ և մտերիմ գործընկերների շարքին։
Չամիչյանի անունով է կոչվել Տրիեստի հայկական փողոցը (1922 թ-ին), ինչպես նաեւ Բոլոնիայի քիմիական ինստիտուտը և Բոլոնիայի համալսարանի քիմիական բաժանմունքը։
orer.eu