ՄԵՑ- Ֆրանսիայի պատմական Լոթարինգիա նահանգի հոգեւոր կենտրոն Մեց քաղաքի Սուրբ Ստեփանոս Մայր տաճարում, որն անզուգական մի կառույց է, հատկապես հայտնի իր բարձրարվեստ վիտրաժներով, մայիսի 16-ին բացվել է գյումրեցի արվեստագետ Արման Թադեւոսյանի աշխատանքների ցուցահանդեսը։