Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Ինչպես հաղորդում է ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը, բուլղարահայ հայտնի երգահան, ջութակահար եւ ալտահար Հայկաշոտ Աղասյանին շնորհվել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի Պատվավոր քաղաքացու կոչում։ Այս առթիվ հայտնի երաժիշտն ասել է, որ «Պարգևը ջերմացնում է սիրտս, բայց նաև պատասխանատվության կոչ է: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր քվեարկել են իմ օգտին, որպեսզի ստանամ հեղինակավոր մրցանակը և  իմ անունը լինի արժանավոր հայտնի բուլղարացիների շարքում»։

Հայկաշոտ Աղասյանը Բուլղարիայում հայտնի երգերի հեղինակ է, նրա հեղինակած «Չծերացող սեր» երգը դարձել է բուլղարացիների ամենասիրված երգրեից մեկն է։ Նա բազմաթիվ մրցանակների դափնեկիր է։ 2015 թվականին Բուխարեստում տեղի ունեցած միջազգային մրցույթում նրա «Մամա/Մայրիկ» երգը ստացել է «Գրան պրի» մրցանակ։ 

2009 թվականին Բուլղարիայի նախագահի կողմից նա արժանացել է «Կիրիլ եւ Մեֆոդի» շքանշանի, իսկ 2016 թվականին  արժանացել է Հայաստանի սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մրցանակին։ Երակար տարիներ եղել է երիտասարդական թատրոնի երաժշտական ղեկավար, հանդես է եկել նվագախմբերի հետ իբրեւ դաշնակահար, նվագել է նաեւ ջութակ ու ալտ, երբեմն կատարել է նաեւ իր գրած երվերը։  Մեծ ժողովրդականություն են վայելում հատկապես Աղասյանի գրած մանկական երգերը։ 

2019 թվականին ՕՐԵՐ ամսագրին տված հարցազրույցում Հայկաշոտ Աղասյանը ասաց.« Ես գոր եմ իմ կյանքից ու երաժշտությունից, ինձ համար սահմաններ չկան, ճանաչում եւ սեր կա»։ 

Շնորհավորում ենք մեր հայրենակցին այս պատվավոր կոչմանն արժանանալու առիթով եւ մաղթում երկար տարիների ստեղծագործական կյանք։ 

 

orer.eu