Հայաստանի Ազգային կինոկենտրոնը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին «Կինեմատոգրաֆիստների տանը» տեղի ունեցավ պրոֆեսիոնալ կինոգիլդիաների առաջին մրցանակաբաշխությունը, որտեղ ներկայացված էին նախորդ երեք տարիների ընթացքում, ինչպես էկրան բարձրացած, այնպես էլ հեռուստատեսային ֆիլմերը: Ֆիլմերից շատերը ֆինանսական աջակցություն են ստացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից:
Կինոգիլդիաներն էին` ռեժիսորներ, կինոքննադատներ, պրոդյուսերներ, նկարիչներ, օպերատորներ, սցենարիստներ ու լրագրողներ: Յուրաքանչյուր գիլդիայում ներառված են մի քանի անվանակարգեր:
Հաղթող անվանակարգերը և ֆիլմերը.
Կինոպրոդյուսերների գիլդիա
Խաղարկային լիամետրաժ ֆիլմ լավագույն պրոդյուսեր՝ Արման Միտոյան, ֆիլմ` «Անհայտ բաժանորդ»
Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝ Կարինա Սիմոնյան, ֆիլմ` «Նոր տարվա գոճի»
Վավերագրական ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝ Լիլիթ Մարտիրոսյան, ֆիլմ` «Հենրիկ Մալյան. ես գիտեմ մարդուն»
Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն պրոդյուսեր՝ Արման Միտոյան, ֆիլմ` «Անատոլիական պատմություն»
Կինոսցենարիստների գիլդիա
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն սցենարիստ՝ Էդգար Բաղդասարյան և Քնարիկ Միրզոյան, ֆիլմ` «Էրկեն կիշեր»»
Կինոռեժիսորների գիլդիա
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Էդգար Բաղդասարյան, ֆիլմ` «Էրկեն կիշեր»
Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Ալեքսանդր Բաղդասարյան, ֆիլմ` «Նոր տարվա գոճի»
Վավերագրական ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյան, ֆիլմ` «Կանանց գյուղը»
Անիմացիոն ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Դավիթ Բաբայան, ֆիլմ` «Կաֆկա»
Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն ռեժիսոր՝ Հրաչ Քեշիշյան, ֆիլմ` «Անատոլիական պատմություն»
Կինոօպերատորների գիլդիա
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր՝ Սուրեն Թադեւոսյան, ֆիլմ` «Էրկեն կիշեր»
Խաղարկային կարճամետրաժ ֆիլմի լավագույն օպերատոր՝ Արթուր Ուստյան, ֆիլմ՝ «Որբություն»
Վավերագրական ֆիլմի լավագույն օպերատոր՝ Արթուր Ղարայան, ֆիլմ` «Արցախը հավերժության եզրին»
Հեռուստատեսային խաղարկային ֆիլմի լավագույն օպերատոր՝ Միհրան Ստեփանյան, ֆիլմ` «Թողություն»
Կինոնկարիչների գիլդիա
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ, դիմահարդար՝ Անահիտ Աղաջանյան, ֆիլմ՝ «Էրկեն կիշեր»
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ, հագուստի նկարիչ՝ Կարինե Աթանյան, ֆիլմ` «Արև, սարեր և սեր»
Խաղարկային լիամետրաժ ֆիլմի լավագույն նկարիչ, բեմադրող նկարիչ՝ Արմեն Ղազարյան, ֆիլմ՝ «Լորիկ»
Կինոգետների և կինոլրագրողների գիլդիա
Պատվավոր մրցանակ՝ «Հայկական կինոգիտության ասպարեզում ունեցած երկարամյա ավանդի և հրապարակված գրքերի համար»՝ Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ Սուրեն Հասմիկյան
Պատվավոր մրցանակ՝ «Հայկական կինոգիտության ասպարեզում ունեցած երկարամյա ավանդի և հրապարակված գրքերի համար»՝ կինոգետ, կինոխմբագիր Սվետլանա Գուլյան