Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Այսօր Պրահայի կոնսերվատորիայի համերգային դահլիճում անմոռանալի ելույթ ունեցավ մեր ժամանակների լավագույն ջազային դաշնակահար Տիգրան Համասյանը՝ բաս կիթառահար Մարկ Կարապետյանի եւ հարվածային գործիքների վարպետ Արթուր Հնատեկի հետ։ Նրանք ներկայացրեցին Համասյանի վերջին ալբոմից՝ The Call Within մոտ յոթ ջազային կոմպոզիցիա՝ ներծված հայկական ազգային մեղեդիներով ու համասյանական իմպրովիզացիաներով։ Դահլիճը քանիցս ծափերից դղրդում էր եւ կրկին ու կրկին բեմ կանչում տաղանդավոր երաժիշտներին։  

Համերգը տեղի ունեցավ Ռեսպեկտ փառատոնի շրջանակներում։ 

Սա Տիգրան Համասյանի թվով չորրորդ ելույթն էր Չեխիայում։ Եվրոպական շրջագայության շրջանակներում նա ելույթներ կունենեա նաեւ Նյուրենբերգում, Ժնեւում եւ ֆրանսիական  Romans-sur-Isère-ում։ 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով ՝ Tour – Tigran Hamasyan 

 

orer.eu