Հոկտեմբերի 16-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Ռուբեն Թելունցի «Երկխոսություն» գրքի շնորհանդեսը: Օպերային երգիչ, արմատներով Խնձորեսկցի, ծնունդով Երևանից Ռուբեն Թելունցն իր երաժշտական գործունեությունը սկսել է շարականների կատարումով: Սովորել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիայում, որից հետո ուսումը շարունակել է Երևանի պետական կոնսերվատորիայում: Երաժշտական գործունեություն է ծավալել «Շարական-Տաղարան» համույթում, Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնում, հանդիսացել է «Ոսկե Սրինգ» հեռուստահաղորդաշարի հիմնադիր և վարող Հայաստանում և Միացյալ Նահանգներում:
Խոսելով գրքի մասին, կարող ենք նշել, որ այս ձեռնարկում զետեղված են նրա ստեղծագործական կյանքում ծնված գործերը:
Շնորհանդեսը բացեց սիրված մշակութային միության ներկայացուցիչ Անահիտ Հակոբյանն, ով ողջունելով ներկաներին, շնորհավորեց այս հրաշալի առիթով: Շնորհանդեսը վարում,ինչպես նաև մտավորականի կյանքից ու գործունեությունից գեղեցիկ դրվագներ էր ներկայացնում սիրված հաղորդավար,ռեժիսոր Կարեն Քոչարյանը:
Նշենք,որ ցերեկույթն ընթանում էր հարց ու պատասխանի հետաքրքիր միջավայրում: Թելունցին իրենց սրտի ու շնորհավորական խոսքերն ուղղեցին «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր-տնօրեն Նարեկ Հարությունյանն, ինչպես նաև նրա ընկերներից ու գործընկերներից հայ կոմպոզիտոր, երգահան ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (2011)։ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, ջութակահար, դիրիժոր, երաժշտագետ, հասարակական գործիչ։ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը, oպերային երգիչ, բաս, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանը,երաժիշտ Զարեհ Թևանը, Ալեքսանդր Սպեդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին փոխտնօրեն Վաչե Ստեփանյանը, հայ երգահան, դրամատուրգ, սցենարիստ Քրիստ Մանարյանը,Շարական ու Տաղարան անսամբլների դաշնակարուհի,երգեհոնարուհի Թերեզա Ոսկանյանն,օպերային երգչուհի Սուսաննա Մարտիրոսյանը,մանկության ընկերներից Աշոտ Թադևոսյանը,ուսանողուհիներից Ալվինա Ամբարյանը:
Իսկ գեղեցիկ երաժշտական կատարումով հանդես եկավ մորեղբոր աղջկա թոռնուհի փոքրիկ Մարիա Քեշիշյանը՝կատարելով Մունջիկ մանկական երգը:Միջոցառման ընթացքում Ռուբեն Թելունցը գրքից հատվածներ ընթերցեց հանդիսատեսի համար:
Ցերեկույթի վերջում նա իր երախտիքի խոսքերն ուղղեց բոլոր կազմակերպիչներին,հանդիսատեսին ու իր ուսուցչական անձնակազմին՝հույս հայտնելով,որ մոտ ապագայում հանդես կգա իր նոր հրատարակություններով ու ստեղծագործություններով:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները՝Սիրարփի Կարապետյանի