Հայաստանի նախագահի հրամանագով Արսեն Ավագյանը նշանակվել է Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան)։ Մի այլ հրամանագրով Արտաշես Թումանյանը ազատվել է այդ պաշտոնից։
Արսեն Ավագյանը ծնվել է 1972 թվականին Երեւանում, ավարտգլ է ԵՊՀ պատմության ֆակուլտետը եւ Ռուսաստանի դիվանագիտական ակադեմիան։ 1994 թվականից աշախատմոմ է Հայաստանի ԱԳՆ-ում։ 2001-2005թթ եւ 2015-2019թթ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի մշատական ներկայացուցիչն էր։ Աշխատել է նաեւ Իրանում Հայաստանի դեսպանությունում իբրեւ խորհրդական։
orer.eu