ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ – Մայիսի 28-ին Վառնայի հայ համայնքում մեծ հանդիսավորությամբ նշվեց Հայաստանի առաջին հանրապետության անկախության տոնը: Ինչպես հաղորդում է «Կանթեղ Արարատյան» կայքի թղթակիցը Վառնայից, այս տոնի առթիվ քաղաքի Ս. Սարգիս հայկական եկեղեցու բակում բացվեց հայֆիդայիներին նվիրված հուշաքար Վառնայի Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամների անմիջական մասնակցությամբ: Նրանց առաջարկով համայնքի գրեթե բոլոր հայերն ու հայկական կազմակերպությունն իրենց ֆինանսական մասնակցությունն էին բերել քաջորդիներին նվիրված հուշաքարի տեղադրման համար: