Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

ՄՈՎՍԵՍ ԽՈՐՆԱՑՈՒ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ՍԵՐԲԵՐԵՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԵՍԸ  ԲԵԼԳՐԱԴՈՒՄ

Բնութագրությունը հասանալի չէ

Հոկտեմբեի 8-ին Բելգրադի Աէրոակումբի հանդիսավոր դահլիճում, Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի տոնի և Հայաստանյան օրերի նշման շրջանակներում, տեղի ունեցավ հայոց հերոդոտոս՝ Մովսես Խորնացու «Հայոց պատմություն» սերբերեն հրատարակության շնորհանեսը ,որին մասնակցում էին գրքի թարգմանման հեղինակ ,«Պեշիչ և որդիներ» հրատարակչության հիմնադիր տնօրեն՝ Վեսնա Պեշիչը և Երևանից հատուկ այս առիթով Բելգրադ ժամանած ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Աելիտա Դոլուխանյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, բանաստեղծ և թարգմանիչ, մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանում Սերբիայի պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանը:

Ողջյունի խոսքով ելույթ ունեցավ Սերբիայում  Հայաստանի Հանրապետության դեսպան, Նորին Գերազանցություն Աշոտ Հովակիմյանը: Նա շնորհավորեց ներկաներին ՀՀ անկախության 30-ամյակի առթիվ և ողջունեց գրքի թարգմանչի նման ձեռնարկումը: Նշեց նաև որ սա երկու բարեկամական երկրների կապերի ամրապնդման ևս մեկ ապացույց է:

Շնորհանդեսի բացման խոսքով ելույթ ունեցավ գրքի հեղինակը: Նա նշեց,որ իր համար մեծ պատիվ է այս աշխատությունը և առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իր գործունեության մեջ: Մեծ ոգևորությամբ պատմեց գրքի թարգմանման գաղափարի ստեղծման մասին և որ շատ ուրախ է, որ գրքի առաջին շնորհանդեսը կայացել է Երևանում:Տասնօրյա այցելությունը հրաշալի տպավորություն է թողել նրա վրա: Տիկին Վեսնա Պեշիչը ասաց, որ այս գիրքը նրա առաջ բացել է բոլոր դռները Երևանում։

Բնութագրությունը հասանալի չէ

Նա  հիացած պատմում էր հայերի հյուընկալության, ջերմ ընդունելության մասին, որից հետո խոսքը փոխանցեց բանստեղծ ու թարգմանիչ, ՀՀ Սերբիայի պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանին, ով մեծ ավանդ ունի Պատմահոր գրքի թարգմանության խմբագրման գործում, նաև առաջաբանի հեղինակն է: Նա պատմեց տիկին Վեսնա Պեշիչի հետ ծանոթության մանրամասները և գրքի թարգմանման գաղափարի մասին:

Շնորհանդեսի ժամանակ ելույթ ունեցավ գրքի մասնագիտական առաջաբանի հեղինակ, ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամ Աելիտա Դոլուխանյանը, ով խոսեց Խորենացու երկի այլալեզու թարգմանությունների մասին ու իր խորին շնորհակալությունը հայտնեց գրքի՝ բարեկամ սերբ ժողովրդի լեզվով թարգմանվելու համար: Ջերմ խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը,ով կարևորեց միջազգային արժեք ունեցող Խորենացու «Հայոց պատմության» սերբերեն թարգմանությունը՝ շեշտելով երկու ժողովրդների ճակատագրերի նմանությունը:

Շնորհանդեսի վերջում Սերբիայում ՀՀ դեսպան  Աշոտ Հովակիմյանը բոլոր ներկաներին հրավիրեց սրահ հյուասիրվելու տարբեր ուտեստներով և հայկական կոնյակով: Ներկաների մեջ էին  սերբ մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ, թղթակից անդամներ և Սերբիայի Հայկական Համայնքի ներկայացուցիչներ, որոնք հրավիրված էին  Սերբիայում ՀՀ դեսպան՝ Աշոտ Հովակիմյանի և  ՀՀ պատվո հյուպատոս՝ Պրեդրագ Տոմիչի կողմից: Երեկոն անցավ շատ ջերմ ու հաճելի մթնոլորտում:

ԱՆԺԵԼԱ ՆԵԴԵԼԿՈՎԻՉ

Բելգրադ 

May be an image of 3 մարդ, people sitting և people standing-ը

May be an image of 4 մարդ, people sitting, people standing և ներսումը

May be an image of 3 people, including Ashot Hovakimian and Babken  Simonjan, people sitting, people standing, կոստյում և ներսումը

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

 

Բնութագրությունը հասանալի չէ