Հոտեմբերի 8-9ը Չեխիայում անցկացվող խորհրդարանական ընտրություններին իբրեւ թեկնածու մասնակցում է նաեւ մեր հայրենակից, Լուսանկարչական եւ վիդեո նկարահանման ընկերության նախագահ 47-ամյա Հակոբ Խոջայանը։ Նա ընտրապայքարին մասնակցում է Չեխական ՍՊԴ/SPD կուսակցության կազմում Հարավմորավյան երկրամասում՝ Բռնոյում։ Ընտրությունների նախաշեմին նա դիմել է իր հայրենակից քաղաքացիներին ՝ կոչ անելով ձայն տալ առաջիկա ընտրություններին։
«Ողջյուն Չեխիայի հայությանը,
Ես Հակոբ Խոջայանն եմ, 1992 թվականից բնակվում եմ Չեխիայում։
Ինչպես շատերիս մոտ, մեր արտագաղթի պատճառը Հայաստանում ստեղծված իրավիճակն էր, և ընտանիքիս ճակատագիրը կապվեց այս հոյակապ երկրի հետ՝ Չեխիան դարձավ մեր երկրորդ Հայրենիքը…
Ես և ընտանիքիս անդամները անկեղծորեն սիրում ենք Չեխիան և համոզված եմ ձեզանից շատերը կարողացել են արժանապատիվ հիմնավորվել և կանխատեսելի ապագա ունենալ Չեխիայում…
Այժմ այն մասին, թե ինչը պատճառ դարձավ, որպեսզի այս ուղերձով դիմեմ ձեզ…
Հարգելի չեխահայություն, ճակատագրի հերթական դիպվածով վաղուց մաս եմ կազմում չեխական SPD քաղաքական ընտանիքին: Երկար ժամանակ հանդիսացել և ներկայումս էլ հանդիսանում եմ խորհրդարանի անդամ Լուցիյե Շաֆրանկովայի խորհրդականը։
Իսկ մեծ աղջնակս՝ Դիաննա Խոջայանը ակտիվորեն մասնակիցում է ՍՊԴ-ի երիտասարդական կազմակերպության աշխատանքներին։ Հավանաբար մեկ ուրիշ անգամ առավել մանրամասն կպատմեմ իմ ընտանիքի անցած ուղղու մասին…
Կարծում եմ կռահեցիք, որ ցանկանում եմ Ձեզ դիմել Չեխիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ, եւ խնդրում եմ ձեզ ձայն տալ ՍՊԴ-ին…
Սիրելի չեխահայություն,
Ձեզ մոտ բնական հարց կարող է առաջանալ՝ իսկ ինչո՞ւ է պետք քվեարկել ՍՊԴ-ի օգտին…
Առաջինը, նախ Հայաստանին և հայությանը վերաբերվող ցանկացած հարցի ի հայտ գալու պարագայում, ՍՊԴ-ն և նրա ղեկավարը միշտ դրսևորել են հայաստանանպաստ գործունեություն, հարկ եղած դեպքում Եվրոխորհրդարանում Չեխիայի ներկայացուցիչ Իվան Դավիդի միջոցով հարց են բարձրացնել՝ ընդդեմ հայ ժողովրդի թշնամիների և նրանց վայրագ գործողությունների…
Կամ մեր հարենակից, իրավաբան Արամ Սարգսյանի նախաձեռնության ժամանակ, երբ ստորագրություններ էին հավաքում՝ խորհրդարան ներկայացնելու համար, միայն ՍՊԴ նախագահ Օկամուրան և պատգամավոր Շաֆրանկովան հանդիպեցին նրանց եւ իրենց աջակցությունը հայտնեցին հայ ժողովրդին եւ Հայաստանին։
Գալով զուտ չեխական քաղաքականությանը, պետք է նշեմ, որ չեխահայ իմ հայրենակիցները քաջատեղյակ են Օկամուրայի կողմից տարվող համարձակ քաղաքանությանը…
Այստեղ ես ձեզ համոզելու շատ բան չունեմ, ուղղակի մեկ բան ուզում եմ ֆիքսենք, որ ՍՊԴ-ն դեմ չէ որևէ ազգի, այլ դեմ է Չեխիա մուտք գործելու փորձեր անող օտար ու ագրեսիվ մշակույթների, որոնք խորթ են ոչ միայն չեխերին, այլև եվրոպայի բնիկ ժողովրդների կյանքին ու կենցաղին…
Համոզված եմ շատերն են այս մասին մտածում Չեխիայում, ուղղակի միայն ՍՊԴ-ն ու նրա ղեկավարն են բարձրաձայն արտահայտվում վտանգավոր սպառնալիքների մասին, որոնք ուղղված են Չեխիայի քաղաքացիների դեմ։
Առայժմ այսքանը, մնացած որոշելիքը ձերն է։
Մնացեք խաղաղությամբ…
Որպես հետգրություն ասեմ, որ աշխատանքի բերումով ազատ մուտք ունեմ պառլամնետ, հետևաբար եթե իմ կարիքը ունենաք որևէ հարցով՝ համեցեք…»։
Սիրելի հայրենակիցներ, որոնք քվեարկելու են Հարավմորավական երկրամասում եւ Բռնոյում , խնդրում եք ձեր ձայնը տալ 4-րդ թերթիկին՝ ՍՊԴ եւ նշել 2-րդ եւ 24-րդ համարներին։