Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times


Հոկտեմբերի 2-ին  Հայաստանի Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի Նշխարք (Յանղ) բնակավայրում կատարվեց Սուրբ Նշան աղոթատուն-եկեղեցու օծման եւ բացման  արարողությունը։

Համայնքում մեծ խանդավառություն էր տիրում, քանի որ հավատացյալների առջեւ բացվեց այդ տարածքի միակ  հայկական առաքելական աղոթատուն-եկեղեցին՝ Սուրբ Նշանը։

Օծման արարողությունն անցկացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից Տեսուչ,  Գերաշնորհ Տ.Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը՝ Հոգեշնորհ Տ .Պարթեվ վարդապետ Բարսեղյանի աղոթակցությամբ։ Այնուհետ հոգեւոր հայրերը կատարեցին  Բաղդասարյան ընտանիքի երեխաների մկտության արարողակարգը։

Սուրբ Նշան եկեղեցու շինարարական աշխատանքները սկսվել են 2018 թ-ից եւ ավարտվել են այս տարի չեխահայ Բաղդասարյան ընտանիքի կողմից։ Եկեղեցուն կից տարածքը բարեկարգվել է, տեղադրվել է նաեւ խաչքար եւ սառնաղբյուր։ 

Օծմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Գրիգորյանը, քաղաքական գործիչներ, գործարարներ,հյուրեր Ռուսաստանից եւ արտերկրից։

 

Ս.Հովհաննիսյան 

ՕՐԵՐ-ի հատուկ թղթակից