Բուդապեշտ- Մայիսի 21-24-ը Հունգարիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Պետեր կարդինալ Էրդոյի հրավերով Հայ կաթոլիկ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ն այցելել է Հունգարիա եւ Բուդապեշտի հայ կաթոլիկ եկեղեցում հանդիպել Հունգարիայի պատմական հայ գաղութի ներկայացուցիչների հետ: