Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Սեպտեմբերի 26-ին Բեռլինի պատգամավորական տան ընտրություններում  Հոհենշյոնհաուզեն շրջանի ընտրատարածքից ձայների  21,3%-ով ընտրվեց մեր միության պատվավոր անդամ պրոֆ․ դր․ Մարտին Պետցոլդը։ Այսպիսով նա ապահովեց Քրիստոնյա Ժողովրդավարական Միություն կուսակցության կողմից իր ուղղակի պատգամավորական մանդատը դեպի Բեռլինի խորհրդարան։ Այս մասին տեղեկանում ենք  aeae.eu կայքջէից։ 

 

Հիշեցման կարգով նշենք, որ Մարտին Պետցոլդը 2014-2017թ․թ․-ին հանդիսացել է Գերմանական Բուդեսթագի պատգամավոր։ 2017թ․-ին նշանակվել է ՀԵՄԱ պատվավոր անդամ, իսկ 2015թ․-ից առ 2021թ․-ը եղել է Գերմանահայկական Մշակութային Օրերի հովանավոր։

 

Շնորհավորում ենք  պրոֆեսոր դոկտոր Մարտին Պետցոլդին Բեռլինի խորհրդատանը նորընտիր մանդատ ձեռք բերելու կապակցությամբ և ցանկանում նրան բեղմնավոր և արգասաբեր քաղաքական գործունեություն։

 

Ջերմագին բարեողջույններով՝

 

ՀԵՄԱ Վարչություն

Association of the European and Armenian Experts e. V. (aeae.eu)