Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Լույս է տեսել ՕՐԵՐ եվրոպական ամսագրի բացառիկ համարը՝ նվիրված շվեյցարահայությանը։ Ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հերթական հոդված-ուսումնասիրությունը նվիրված է Շվեյցարիայի հայերին, նրանց պատմությանն ու ներկային, նոր սերնդին ու ապագայի ակնկալիքներին։ 100-ից ավելի հայեր ու շվեյցարացիներ պատմում են իրենց ընտանիքի՝ շվեյցարական հողում հաստատվելու պատմությունը, կիսվում են իրենց հայրենանվեր գործունեության տարեգրությամբ, մատնանշում են համայնքի հաջողություններն ու թերացումները, ապագայի մարտահրավերները։  Բացի 70 էջանոց համայնքին նվիրված ծավալուն հոդվածից, լույս են տեսել նաեւ 12 գործիչների առանձին հարցազրույցները, որոնք ներառված չեն համայնքին նվիրված  հոդվածում։  Ներկայացվել են նաեւ համայնքային կառույցները, նրանց գործունեությունը, հայ-շվեյցարական կապերը՝ Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի հետ զրույցի միջոցով։ 

Շվեյցարահայությունը հիացնում է Հայաստանին իր անսահման նվիրվածությամբ, եւ անկախ օրվա  իշխանությունների նկատմամբ վերաբերմունքից, հայաստանցիներին օգնելու նպատակասլացությամբ։ Մեր զրուցակիցների հետ քննարկել ենք նաեւ պատերազմից ու ընտրություններից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակը, սփյուռքի դերն ու նշանակությունը։ 

Այս համարում կհանդիպեք հայտնի ու դեռեւս անհայտ դեմքերի, գիտության, մշակույթի, սպորտի ու  բիզնեսի ամենատարբեր ճյուղերի ներկայացուցիչների, որոնք ոչ միայն կայացել են Շվեյցարիայում, իրենց ներդրումն են բերել այդ երկրին, այլեւ կարողացել են հիմնադրամներ ստեղծել եւ աջակցել Հայաստանի անապահով խավերին։ Զարմանալ կարելի է, թե այս մի փոքր երկրում, որքան կազմակերպություններ են ստեղծվել, որոնք աջակցում են Հայաստանի  ամենաանապահով շրջաններին, ընտանիքներին, երեխաներին, ծերերին ու հաշմանդամներին։ 

Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել այս համարի ստեղծման ընթացքում իրենց խորհուրդներով մեզ աջակցած բոլոր անձանց, որոնք ապահովեցին համարի հնարավորինս  ամբողջական լույս ընծայմանը։ 

ՕՐԵՐ-ի այս համարը բացառիկ է նաեւ այն փաստով, որ իր տպագրության 22 տարիների ընթացքում առաջին անգամ գերազանցել է 100 էջը, եւ լույս է տեսել 112 էջով։ 

 

orer.eu

 

ՕՐԵՐ ամսագրի բաժանորդագրություն

Քանի որ շատերը հարցնում են՝  ինչպե՞ս բաժանորդագրվել ՕՐԵՐ, ստորեւ ներկայացնում ենք տվյալները՝ 

Տարեկան բաժանորդագրությունը Եվրոպայում եւ Չեխիայի սահմաններից դուրս `  50 EURO

Չեխիայում՝ 500 կրոն

Բանկային փոխանցումը կատարելուց հետոխնդրում ենք Ձեր  հասցեն նշեք փոխանցման մեջ կամ  ուղարկեք Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։  էլեկտրոնային հասցեին։

 

Bank Code-2700  Account number 1002511474 

 IBAN CZ 38 2700 0000 0010 0251 1474

SWIFT BACXCZPP

 

Չեխիայում փոխանցումները կատարել հետեւյալ հաշվեհամարին՝ 

68041001/2700

 

ՕՐԵՐ-ի հասցեն

Orer magazine-H. Asatryan

 

Ճշտումների համար զանգահարել  + 420 606565611 հեռախոսահմարով կամ գրել էլեկտրոնային նամակ՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին։