Մայիսի 25-ին Շիրակի մարզում ՝ Գյումրիում հանդիսավորությամբ բացվել է ԹՈՒՄՈ x ՀԲԸՄ-ի հիմնադրած «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Բացմանը ներկա է եղել նաեւ ՀՀ նախագահը։ Շրջայցի սկզբում Հանրապետության Նախագահը դիտել է «Թումո» կենտրոնների գործունեության վերաբերյալ շնորհանդեսը, շրջայց է կատարել կենտրոնում, հանդիպել նաև «Շանթ» հեռուստաընկերության մարաթոնի տեսահոլովակների մասնակից գյումրեցի երեխաների հետ: