Հրավեր՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի չեխական պրեմիերա և ցուցահանդես
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ - 30
Հարգելի հայրենակիցներ
Չեխիայում ՀՀ դեսպանությունը և «Օրեր» համաեվրոպական ամսագիրը ս․թ․ սեպտեմբերի 7-ին սիրով հրավիրում են Ձեզ հայազգի անվանի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» գեղարվեստական ֆիլմի չեխական պրեմիերային և hայկական պատմամշակութային ժառանգությանն ու ականավոր հայ անհատականություններին նվիրված շրջիկ ցուցահանդեսի բացմանը:
Ֆիլմի հետաարտադրական թողարկմանը մասնակցել են նաեւ չեխ պրոդյուսերներ, որոնք նույնպես ներկա կգտնվեն ֆիլիմ պրեմիերային։ Ֆիլմը անգլերեն լեզվով է եւ հայերեն ենթագրերով /սուբտիտրերով/։
Միջոցառման մեկնարկը՝ սեպտեմբերի 7-ին ժ․ 17։00, ֆիլմի ցուցադրությունը՝ ժ․ 18։00։
Հասցե՝ Předsálí a Malý sál , Městská knihovna v Praze (Mariánské nám. 98/1, 110 00 Josefov)
Քանի որ դահլիճի տեղերը սահմանափակ են եւ մուտքը միայն նախապես գրանցումով է, Խնդրում ենք մասնակցությունը հաստատել մինչև ս․թ․ սեպտեմբերի 6-ը (հետևյալ հեռախոսահամարներով և էլ-փոստերով՝ դեսպանություն 220-518-175, Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ կամ ՕՐԵՐ-ի խմբագրին՝ 606-565-611 ,Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։) :
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Միջոցառումները տեղի կունենան` կախված համավարակաբանական իրավիճակից: Խնդրում ենք պահպանել <<COVID-19>>- ի տարածման կանխարգելմանն ուղղված՝ տվյալ պահին գործող բոլոր հիգիենիկ կանոնները: Ձեր մասնակցությամբ հաստատում եք, որ դուք հետևում եք գործող կանոնակարգերին, ունեք ամբողջական պատվաստման կարգավիճակ, վավեր բացասական թեստ կամ վերջերս եք ապաքինվել <<COVID-19>>- ից և պատրաստ եք ներկայացնել նշյալը հավաստող համապատասխան փաստաթուղթ: