Առաջիկա երկու տարվա ընթացքում Չեխիան կընդունի Սիրիայի եւ Էրիթրեայի 1328 փախստականների։ Այս մասին հաղորդում է Չեխական ռադիոն,հղում անելով Եվրոպական հանձնաժողովի ընդունած որոշումը։ Այդ որոշման համաձայն նախատեսվում է առաջիկա երկու տարիների ընթացքում ԵՄ տարածք ընդունել մոտ 40 հազար փախստականի, որից նվազագույնը՝ 1328-ը Չեխիային առաջարկվող թիվն է։ Ամեն մի փախստականի վրա երկիրը կցախսի 6000 եվրո, հաշվի առնելով նաեւ գրպանի ծախսերը։ 525 հոգի էլ Չեխիա կգան քաղաքական ապաստան հայցողների ցուցակից։ Չեխիան թեեւ դեմ է նման կարգով փախստականներ ընդունելուն, սակայն ոչինչ չի կարող անել, եթե դրանք տարածվում են ողջ Եվրամիության վրա։