Օգոստոսի 25-ին Սոչիում ավարտվել է «Նոր Ալիք 2021» մրցույթը, որի եզրափակիչ մրցույթում 267 միավորով հաղթող Ճանաչվեց Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գեւորգյանը:
Սարոն արժանացել է «Նոր Ալիք»-ի խորհրդանշական մրցանակին ու 3,5 միլիոն ռուբլի գումարային պարգևին:
Մրցանակը ստանալիս երգիչը շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին ու ժյուրիի անդամներին, իսկ վերջում խոնարհվել ու հավելել` «Այս հաղթանակս ուզում եմ նվիրել մեր հայ զինվորներին»: Այս մասին հայտնում է showbiz.am կայքէջը։
Մրցութային երրորդ օրը Սարոն հավաքեց 88 միավոր՝ զբաղեցնելով երկրորդ տեղը, սակայն երեք օրերի ընդհանուր արդյունքով նա հաղթող ճանաչվեց, քանի որ առաջին երկու օրը մրցույթի առաջատարն էր։
Վերջին օրը Սարոն կատարել է Դավիթ Բադալյանի երգը, որը գրվել է հատուկ իր համար, իսկ առաջին և երկրորդ օրերին նա կատարել էր Բեյոնսեի Listen և Արամ mp3-ի «Կուզես» երգերը։
orer.eu