Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

97 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից տեղեկացնում են, որ Վլադիլեն Բալյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով:

 Տարիներ առաջ ՕՐԵՐ Եվրոպական ամսագրում տպագրել էինք ծավալուն հարցազրույց անվանի կոմպոզիտորի հետ։ 
 

Վլադիլեն Բալյանը ծնվել է 1924 թվականի ապրիլի 25-ին, Երևանում։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, այնուհետև՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի  խմբավարական (1952) և ստեղծագործական (1967) բաժիններում։

1952-1954 թթ. եղել է Լենինականի Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի տնօրենը։

1955-1961 թվականներին ղեկավարել է Հայաստանի խորեոգրաֆիկ ուսումնարանը։

1961-1964 թթ. եղել է Հայաստանի ռադիոյի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիրը:

1964-1966 թվականներին՝ Հայֆիլհարմոնիայի տնօրենը։ 

1966 թվականին ստեղծել է Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, որի տնօրենն է եղել մինչև 1972 թվականը:

1972-1975 թթ. եղել է Հայպետէստրադայի գեղարվեստական ղեկավար և տնօրեն:

1981-1986 թվականներին՝ Հայաստանի ժողովրդական գործիքների համույթի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր:

Ստեղծագործել է տարբեր ժանրերում՝ սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային։ Հեղինակել է բազմաթիվ երգեր։ 

Հայաստանի կոմպոզիտորների, Ժուռնալիստների, Մոսկվայի հայերի միությունների  անդամ է:

2001 թվականից՝ աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի անդամ: