Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանն ազատվել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից:
2021 թվականի հուլիսի 14-ին Արմեն Գրիգորյանն ազատվել էր Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և նշանակվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ: Մինչև Արարատ Միրզոյանի՝ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելն Արմեն Գրիգորյանը կատարում էր ԱԳ նախարարի պարտականությունները: