Թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Ադրբեջանի նախագահի հարցազրույցի որոշ կարեւոր մանրամասներ։
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Ի. Ալիևը երեկ ծավալուն հարցազրույց է տվել թուրքական պրոիշխանական CNN Тürk հեռուստաալիքին, որում առկա են բազմաթիվ կարևոր դետալներ տարածաշրջանի և հայ-ադրբեջանական հակամարտության ներկայիս իրադրության վերաբերյալ։ Ստորև առանձնացնեմ դրանցից ընդամենը մի քանիսը։
Ալիևը անուղղակի խոստովանեց, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը (ուղիղ մեջբերում). «Ադրբեջանը սկսեց «Ազատագրական պատերազմը, ազատագրեց իր պատմական հողերը նվաճողներից»։ Սա կարևոր ամրագրում է, որը կարող են օգտագործել մեր դիվանագետները։
Ադրբեջանն այս պահին Հայաստանին առաջարկել է կնքել «Խաղաղության պայմանագիր», որի դիմաց պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Եթե Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա այո, տարածաշրջանում կլինի երկարատև խաղաղություն։ ...Այս պահին դա անելու համար սեղանին են դրված կոնկրետ առաջարկներ»։ Այստեղ անհրաժեշտ է «առաջարկ» բառը կարդալ որպես «պահանջ» և ըստ այդմ կարելի է վստահ պնդել, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջիկայում կնքվի որևէ պայմանագիր, ապա դա կնշանակի, որ ՀՀ դե ֆակտո իշխանությունը վերջնականապես հրաժարվել է Արցախից՝ այն ճանաչելով Ադրբեջանի ամբողջականության մի մասը։
Ադրբեջանի (այսինքն՝ նաև Թուրքիայի) և Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են սրվել։ Սա արդեն իսկ երևում էր իրական դաշտում վերջին օրերին, իսկ Ալիևի հարցազրույցում՝ ՌԴ-ին ուղղված քողարկված կշտամբանքներն ու զգուշացումները ևս մեկ անգամ վերահաստատում են այս միտումը։
Հարցազրույցի մի զգալի մասը նվիրված էր այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»։ Ակնհայտ է, որ այս պահին մեր թշնամիները չեն ստացել այն, ինչ հանդիսանում էր Թուրքիայի կողմից այս պատերազմին մասնակցելու գլխավոր նպատակներից մեկը՝ Սյունիքը կտրել հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհով (թե՛ ավտո, թե՛ երկաթուղի, որի մասին ուղիղ հայտարարեց Ալիևը հարցազրույցում) և ուղիղ կապ ապահովել Թուրքիա-Ադրբեջան-Միջին Ասիա միջանցքով։ Հարցազրույցից պարզ է դառնում, որ միջանցքին և տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության մեծացմանը դեմ է նաև Վրաստանը։ Սա հասկանալով՝ Թուրքիան և Ադրբեջանն ամեն ինչ անում են, որ միջանցքի նախագծի շահառու դառնան այլ ուժեր ևս։
Որպես գլխավոր հետևություն. Հայաստանը միանշանակ հնարավորություն ունի վիժեցնելու միջանցքի գաղափարը իր դաշնակիցների հետ միասին։ Միջանցքի բացումը վերջնականապես ավարտելու է մեր պատմությունը՝ բացառելով անվտանգ հայկական պետություն ունենալու արդեն որևէ հնարավորություն։
Ուստի անհրաժեշտ է գիտակցել այս ամենը և ապա քրտնաջան աշխատանք սկսել։ Վստահ եմ, որ մեր թշնամիները ոչինչ չեն խնայելու՝ միջանցքը ստանալու համար։ Ուստի պետք է պատրաստվել դիմադրության, այլ ոչ թե «տարածաշրջանում երկարատև խաղաղության», որը չկա և չի էլ կարող լինել։ Ցավոք, այս պահին այսպիսի բարդ խնդիրները լուծելու են կոչված ոչ թե Հայաստանի լավագույն կարող կադրերը, այլև Հայաստանի պատմության մեջ ամենա ոչ կոմպետենտ ու ոչ հայկական իշխանությունը։
Իր հերթին Թերթ.am (tert.am) ներկայացրել է այդ հարցազրույցից այլ կարեւոր դրվագներ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN Türk-ին տված ծավալուն հարցազրույցում խոսել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի հետ հարաբերությունների հեռանկարների մասին՝ հայտարարելով, որ Բաքուն ցանկանում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել:
«Մենք բազմիցս արտահայտել ենք մեր դիրքորոշումը: Ես մի քանի անգամ բացեիբաց ասել եմ, որ մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ: Որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը և սկսեն սահմանազատման գործընթացը, այն է՝ սահմանների հաստատումը: Բայց մենք դեռ դրական պատասխան չենք ստացել Հայաստանից: Ըստ ամենայնի, Հայաստանը պատրաստ չէ դրան կամ դեմ է»,-ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ Բաքուն այդ առաջարկը հավերժ սեղանին չի պահի:
«Եթե նրանք դեմ են դրան, ապա թող բացահայտ ասեն, որ չեն ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Այս դեպքում մենք մեր քաղաքականությունը վարելու ենք սրան համապատասխան: Եթե Հայաստանը պատրաստ է դրան, եթե պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը ճանաչում է ամբողջ աշխարհը, ապա, բնականաբար, երկարաժամկետ խաղաղություն կգա տարածաշրջան: Միևնույն ժամանակ, դրան հասնելու համար սեղանին դրված են կոնկրետ առաջարկներ՝ ճանապարհների բացում, Զանգեզուրի միջանցքի ստեղծում, բոլոր առևտրային կապերի վերականգնում: Այսինքն՝ մեր շահերից է բխում երկար դադարից հետո Հարավային Կովկասում խաղաղության ապահովումը: Կարծում եմ, որ սա նույնպես համապատասխանում է Հայաստանի շահերին: Որովհետև Զանգեզուրի միջանցքը կծառայի նաև նրանց շահերին»,-ասել է Ալիևը:
Նա հավելել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Թուրքիայի հետ կապի երկրորդ ուղղությունը:
«Միաժամանակ պահանջում ենք, որ «Հայաստանի վերահսկողության տակ գտնվող Արևմտյան Զանգեզուրի» (չակերտները՝ Խմբ.) տարածքում ավտոմոբիլային ճանապարհ կառուցվի Մեղրիի շրջանում: Քանի որ դա բացարձակ անհրաժեշտություն է: Ցավոք, Հայաստանը դեմ է դրան: Մինչև վերջին օրերը նա դեմ էր Զանգեզուրի միջանցքի բացմանը: Բայց մի քանի օր առաջ այնտեղ դրական կարծիք եղավ, որ իրենք էլ դեմ չեն: Այնուամենայնիվ, Զանգեզուրի միջանցքի լիարժեք գործելու համար պետք է լինի և՛ երկաթուղի, և՛ ճանապարհ: Երբ մեքենայով նստում ենք Բաքու, մենք այնտեղից կարող ենք ապահով երթևեկել Թուրքիա և Նախիջևան»,-եզրափակել է Ադրբեջանի նախագահը:

Իլհամ Ալիևը CNN-ի թուրքական ծառայությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ՌԴ կողմից ՀՀ ԶՈւ սպառազինման թեմային, նաեւ նշել է.
«Պատերազմն ավարտվել է։ Այսինքն, հայ ժողովուրդը համակերպվել է այս վիճակի հետ։ Հայաստանի ղեկավարությունն էլ է համակերպվել պարտության հետ և սա ցույց տվեցին նաև Հայաստանում անցկացված խորհրդարանական վերջին ընտրությունները։ Պատմության մեջ չտեսնված մի բան է, երբ պատերազմում պարտված իշխանությունը ժողովրդից կրկին քվե է ստանում։ Այսպիսի իրավիճակում որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում Հայաստանին զինելը»։
orer.eu