«Մետաքսե Ճանապարհ» երաժշտական կատարողականության՝ Սերգեյ Պրոկոֆևին նվիրված Առաջին միջազգային մրցույթի Երկրորդ՝ եզրափակիչ փուլում , որն անցկացվում էր Ռուսաստանի Կոլոմա քաղաքում, մրցում էին մրցույթի առաջին՝ առցանց փուլի երեք մեծ ստուգատեսներում ընտրված՝ տարբեր անվանակարգերի հաղթողները։
Այսօր եզրափակչում լարայինների անվանակարգում Մեծ Մրցանակը և Բացարձակ հաղթողի տիտղոսը շնորհվեց Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սան ՆԱՐԵԿ ՀԵՔԵՔՅԱՆԻՆ։ Այս մասին հայտնում է ուսուցչուհի Մարինե Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում։
Նա մասնավորապես գրել է՝ «Շնորհակալ ենք մեր անգերազանցելի մանկավարժին, Նարեկի առաջին քայլերից մինչև այս օրվա հաղթանակը կերտած, կառուցած ՏԻՐՈՒՀԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ։ Սիրում ենք Ձեզ շատ և պարտական ենք։ Խորապես շնորհակալ ենք Артис Футура Մշակույթի և Արվեստի զարգացման և պահպանման կազմակերպությանը, անձամբ Араксия Мушегян ին՝ Նարեկի մասնակցությունն այս մրցույթին ապահովելու և մասնագիտական աճի, առաջընթացի հարցերում օժանդակություն ցուցաբերելու համար։ Նարեկի ուժերին հավատալու, նեցուկ լինելու և նրա հետ այնքա՜ն հուզիչ ու գեղեցիկ ընկերական շփում պահպանելու համար շնորհակալ ենք մեր անփոխարինելի, անմար եռանդի աղբյուր Silva Mekinyan ին, Նոր անուններ կազմակերպությանը։ Մենք ձեզ սիրում ենք»,-գրել է նա։
Շնորհավորում ենք Նարեկին եւ մաղթում նոր հաջողություններ։
orer.eu