Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Բորիսն ու Ժասմինը հադրութցիներ են: Բորիսին   հազարավոր մարդիկ ճանաչեցին պատերազմի առաջին օրերին, երբ նա իր մոր ու 4-ամյա եղբոր հետ՝ մահից մազապուրծ տեղափոխվելով Երևան, հասկացավ, որ մինչև հոր՝ պատերազմի դաշտից վերադառնալը ինքն է տան տղամարդը, թեկուզ 14 տարեկան է և իր մոտ եղած մի քանի դրաով օնլայն խանութ բացեց https://www.facebook.com/openshoparmenia/?ref=pages_you_manage , որ գումար աշխատի, ընտանիքը պահի:

Ժասմինին  հազարավոր երեխաներ գիտեն նրա ՝ «Սուպեր Նռանե»  ֆանտաստիկ վիպակից: Ժամինը Հայաստանում առաջին երեխան է, ով 11-14 տարեկան հասակում 3 գիրք է հրատարակել ու երեքն էլ դարձել են բեսթսելերներ:

«Սուպեր նռանե» գրքի 3-րդ մասում իր գերբնական ուժ ունեցող հայ հերոուհու պատմությամբ  Ժասմինը ներկայացրել է Արցախյան վերջին պատերազմն ու  գտել իրեն հուզող  հարցերի պատասխանները: Այժմ, Բորիսն ու Ժասմինը միասին նախաձեռնել են  <<Արի Սուպեր Նռանեի տատիկի տուն>> քվեստը:

Տեխնիկական մասն իր վրա է վերցրել Բորիսը, ստեղծագործական մասը՝ Ժասմինը: Գայի պողոտա 39 հասցեում գեղեցիկ սենյակ են սարքել, կահավորել, դասավորել ու սպասում են  երեխաներին, որպեսզի նրանց հետ միասին անցնեն Հայոց պատմության հետաքրքիր դրվագներով, որպեսզի խաղան ու խաղի միջոցով ճանաչեն իրար, ավելի լավ ճանաչեն հային ու Հայաստանը:

https://www.facebook.com/SuperNrane/

<<Մենք այստեղ հյուրընկալելու ենք նաև Արցախից բռնի տեղահանված երեխաներին և նրանց նվիրելու ենք  ժպիտ և ուրախություն>> ,-ասում են նրանք:

<<Սուպեր Նռանե>> գրքի ընթերցողներին շատ է դուր եկել այս նախաձեռնությունը, որովհետև նրանց համար հնարավորություն է ստեղծվել անձամբ հանդիպել գրքի հեղինակին ու նրա հետ անցկացնել մի քանի ժամ:

Բորիսի ու ժասմինի պատանեկությունը գուցե նման չդարձավ հազարավոր իրենց հասակակիցների կյանքին, բայց նրանք մաքառող ոգի ունեն և մի մեծ երազանք. ՎԵՐԱԴԱՐՁ... ՎԵՐԱԴԱՐՁ ՏՈՒՆ

 

https://www.facebook.com/SuperNrane/