ՊՐԱՀԱ- Փետրվարի 22-ին ժամը 19-ին Պրահայի ,,Kostel svatého Šimona a Judy,, եկեղեցում /Dušní, 110 00 Praha 1/ տեղի կունենա շվեյցարահայ հայտնի կոմպոզիտոր Հայկ Վարդանի Էպիտաֆ, 2-րդ եւ 3-րդ սիմֆոնիաների չեխական պրեմիերան։ Համերգը կղեկավարի Զլինի Բոհուսլավ Մարտինուի ֆիլհարմոնիկ նվագախումբը դիրիժոր Դավիթ Շվեցի ղեկավարությամբ։ Նվագախմբի հետ հանդես կգան ջութակահար Մարիո Սերյակովը, թաջութակահար Ստեֆան Տիտգենը, սոպրանո Յանա Սիբերիան եւ բարիտոն Յիրժի Բրուխները։