Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

No description available.ԲՈՅԱՋՅԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Հայ Գրաֆիկայի Թանգարանի շրջանակներում հուլիսի 1-ից բացվել է "Սպիտակ գիծ։ Սև գիծ" խորագրով ցուցահանդեսը։

Ցուցահանդեսը բաղկացած է երկու բաժնից։ Ցուցահանդեսի առաջին բաժնում ներկայացված են XIX-XX դարերի օֆորտի մեծ վարպետ Էդգար Շահինի (1874-1947) աշխատանքները։ Առաջին անգամ Հայաստանում ցուցադրվում են արվեստագետի ավելի քան 175 եզակի աշխատանքներ, ընտրված Հայ Գրաֆիկայի Թանգարանի սեփական հավաքածուից։

Ցուցադրվում են ոչ միայն հանրահայտ արվեստագետի օֆորտները, եզակի գրքերը և նկարազարդումները, այլ նաև մի շարք բնօրինակ նկարներ՝ ներկայացված է Լուիզ Ֆրանսի հայտնի դիմանկարը։ Հայ Գրաֆիկայի Թանգարանին պատկանող ավելի քան 400 աշխատանքներից կազմված Էդգար Շահինի այս հավաքածուն այսօր արդարացիորեն կարելի է համարել արվեստագետի աշխատանքների ամենամեծ հավաքածուն աշխարհում։

Միաժամանակ ցուցադրվում են նաև Շահինին աշակերտած օֆորտի մեկ այլ վարպետի՝ Տիգրան Փոլատի (1874-1950) մի շարք աշխատանքներ։

Ցուցահանդեսը մյուս բաժինը ներկայացնում է մեկ այլ հայ մեծ արվեստագետ Ֆելիքս Եղիազարյանի գրաֆիկական աշխատանքները։

Հավատարիմ մնալով իր առաքելությանը՝ մեծերի կողքին ճանապարհ տալով հայ երիտասարդ արվեստագետներին, ԲՈՅԱՋՅԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԸ ներկայացնում է նաև երիտասարդ շնորհալի արվեստագետ Արման Համբարձումյանի յուրահատուկ ոճով 3 ստեղծագործություն։

Հրավիրում ենք մշակույթի նվիրյալներին այցելելու այս եզակի ցուցահանդեսին։

Հասցե՝ Երևան, Սպենդիարյան 4 Հեռ. համար՝ 098 900 218