Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

Լույս է տեսել ճանաչված հայագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ   Գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Գրական փաստագրության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Արգամ Այվազյանի  նոր գիրքը՝ «Հայաստանի  հունարեն վիմագրությունները և 18-2021 դարի 10-ական թվականների հունական համայնքը»։      

No description available.

Ճարտարապետության և մշակույթի պատմաբան, արվեստաբան, հայագետ-նախիջևանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,գրական փաստագրության միջազգային ակադեմիայի ակադեմիկոս  Արգամ Այվազյանը ծնվել է 1947 թ-ին Նախիջևանի Արինջ (այժմ՝ Շահբուզի շրջանի Արինջ) գյուղում: Ամբողջ կյանքը զբաղվում է Նախիջևանի տարածքի պատմությունով, մշակույթով. նա իր կյանքի 50 տարին նվիրել է այդ երկրամասի բազմաթիվ հուշարձանների և սրբավայրերի ուսումնասիրությամբ: Ավելի քան 200 աշխատության հեղինակ է (որոնցից 40-ը հրատարակված է առանձին գրքերով), իսկ 7-8-ը շուտով լույս կտեսնեն: Արգամ Այվազյանը նաև Նախիջևանի մասին ֆիլմի, կոնֆերանսների, քննարկումների, ցուցահանդեսների հեղինակ է: Նախիջևանի հուշարձանների պահպանման, ճանաչման, ուսումնասիրման իր արդյունավետ աշխատանքի համար Արգամ Այվազյանը պարգևատրվել է ՀՀ Ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ», ՀՀ վարչապետի մեդալներով: ՀՀ Նախագահի 2010թ. մրցանակաբաշխության հումանիտար գիրությունների դափնեկիրն է: Իր բազմաթիվ ուսումնասիրություններով ու հրատարակություններով նա հանդես է եկել հայկական հուշարձանների պահպանման ու վանդալիզմի դեմ ուղերձներով:

Այսպիսով ընթերցողներին եմ ներկայացնում նրա հերթական ուսումնասիրությունը՝նվիրված «Հայաստանի  հունարեն վիմագրությունները և 18-2021 դարի 10-ական թվականների հունական համայնքին»։Այն ունի 584 էջ ծավալ, ավելի քան 850 փաստավավերագրական լուսանկարներ, որից 220-ը  տպագրվել է գունավոր։  Հեղինակը հայագիտության մեջ հայտնի է ավելի քան 300-ից ավելի գիտական հոդվածներով և առանձին գրքերով հրատարակված 50-ից ավելի աշխատություննով։ Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող հատորը  առանձին գրքերով  հրատարակված  հեղինակի 56-րդ  գիրքն է։

        Աշխատությունը, ինչպես հուշում է վերնագիրը, ինքնին հետաքրքրություն է առաջացնում  ոչ  միայն Հայաստանի, այլև նախևառաջ Հունաստանի և մասնավորապես հունական համայնքների պատմության ուսումնասիրման  համար։ Մանավանդ, որ  գիրքն  այդ թեմայով Հայաստանում հրատարակված 1-ին  աշխատությունն է։ No description available.

-Պրն  Այվազյան, խնդրում եմ ներկայացնեք այս հատորի լույս ընծայման  հանգամանքները։

 - Տարիներ առաջ՝ հայ-հունական  առնչությունների և մասնավորապես Հայաստանում հայտնաբերված հունարեն վիմագրերի վերաբերյալ,1996 թ․ Աթենքում, ապա Սալոնիկում՝ վիմագրերի լուսապատճենների ցուցադրությամբ, հատուկ դասախոսությամբ էի հանդես եկել։ Այդ դասախոսությամբ՝ համառոտակի անդրադարձել էի նաև 18-20-րդ դարերում Հայաստանի Հանրապետությունում բնակվող հունական համայնքի պատմության, ազգամշակութային և այլ խնդիրներին։ Ադ դասախոսության  ձեռագիրս երկար տարիներ մնաց իմ արխիվային նյութերում։ Եվ միայն 2017 թ․ այն տպագրության հանձնեցի Աթենքի «Ազատ օր» օրաթերթին, որն էլ հրապարակվեց  թերթի 2017 թ․ սեպտեմբերի 19-ի համարում։ Այն այնուհետև տեղ գտավ 2019 թ․ հրատարակված իմ «Մեզ պետք են մտքի զորավարներ»-ի 3-րդ հատորում։

      Եվ այսպես՝ վերանայելով դեռևս 1996թ․ իմ դասախոսությունը, այն  համալրեցի նոր  նյութերով, և  առանձին գիտական  աշխատություններում,  տարատեսակ  գիտական ու գիտահանրամատչելի, լրագրողական  հոդվածներում ու հարցազրույցներում սփռված աղբյուրագիտական և հուշագրական  նյութերի մեկտեղումով, և կատարված պատմա-բանասիրական հետազոտություններով  արագորեն ծնվեց այս հատորը, որի  ծավալի մասին նախապես գաղափար իսկ չունեի։ Ավելին, այն գիտահանրամատչելի շարադւանքով երեք ամսում, տպագրության պատրաստվեց պատմական Հայաստանի բնակավայրերում և հուշարձանների վրա առկա հունական վիմագրերի,  պատմության քառուղիներում հայ-հունական փոխառնչությունների, Հայաստանում 18-21-րդ դ․ 10-ական թվականների հունական համայնքի վերաբերյալ հնարավորինս համառոտված այս հատորը համալրված է նաև թեմային վերաբերող ավելի քան 850 փաստավավերագրական լուսանկարներով, որոնցից 220-ը  գունավոր տպագրությամբ են։

       No photo description available. Ի միջի այլոց, թեմային առնչվող հատորի պատկերազարդող նյութերը, որոնք ունեն անհերքելի փաստագրություններ, բացառությամբ որոշ տպագիր աղբյուրներից կատարված արտատպությունների, տպագիր եղանակով ու մեկտեղված կարգով հրապարակվում են առաջի անգամ և էլ ավելի են լուսաբանում տեքստային մասի ասված ու չասված պատմական  փաստարկումները։ Այդ տեսակետից կարևորվում են ինչպես Հայաստանում հայտնաբերված վիմական արձանագրությունների, այնպես էլ նյութական ժառանգության  մյուս բնագավառներին վերաբերող հայաստանան հունական եկեղեցիների ու գերեզմա-նատների մահարձանների, տարազային մշակույթի, Հայաստանի հանքարդյունաբերության 18-20-րդ դարերի պատմության գործում հայաստանաբնակ հույն բնակչության և առանձին գործիչների ունեցած դերի ու գործունեությանը վերաբերող փաստավավերագրական լուսանկարներն ու փաստաթղթերը։

No description available.

 -Գրքում ի՞նչ տեղ է հատկացված հայ-հունական բարեկամական հարաբերություններին։

     -Բնականաբար, շատ մեծ տեղ է հատկացվել, եթե չասեմ, որ ամբողջովին  մատնանշվում է  հնագույն այդ  երկու ժողովուրդների  բարեկամությանն ու փոխառնչություններին։  Մեկ անգամ ևս փաստեմ, որ գիտությունը վաղուց ի վեր ապացուցել է, որ այդ հնագույն ժողովուրդների բարեկամական կապերը գալիս են դարերի խորքից:

       Հայաստանի անտիկ շրջանի հուշարձանների պեղումներից հայտնաբերված նյութական  մշակույթի  իրերի մի մասն ակնհայտորեն կրում են հելլենիստական մշակույթի ազդե-ցությունը: Վաղարշապատի, Գառնիի, Արմավիրի, Արտաշատի և հին Հայաստանի այլ քաղաքներում ու բնակավայրերում(Տիգրանակերտ, Վան, Կարս, Էրզրում), ուր կար բավա-կանաչափ հույն բնակչություն, վերջին 40-50 տարիների պեղումներից հայտնաբերված բազմաթիվ կավե արձանիկներն ու խեցեղենը, դրամները և այլ հնագիտական նյութերը կերտվել են հելլենական մշակույթի ազդեցություններով և կրում են հելլենիզմի ակնհայտ կնիքը: Օրինակ, Տիգրան 2-րդ և Արտավազդ 2-րդ թագավորների թողարկած դրամների հակառակ երեսներին՝ հունարեն անվանումներով,  պատկերված են նաև Հերակլեսի, Աթենասի, Զևսի, Նիկեի և Տիխեի և այլոց դիմապատկերները: Դրամների հունատառ անվա-նումների մի մասը հայտնի են թագավորների անուններով ու տիտղոսներով՝ ΒΑΣΙΛΕΩΝ ΑΡΣΑΜΟ[Υ], ΒΑΣΙΛΕΩΣ ΜΕΓΑΛΟΝΥ ΤΙΓΡΑΝ, ΒΑΣΙΛΕΩΝ ΑΡΤΑΥΑΖ և այլ տարբերակներով, որոնք   հատվել  են Ծոփքում, Արտաշատում, Տիգրանակերտում։

No description available.

  -Խնդրում եմ համառոտակի ներկայացնեք Հայաստանի հունական համայնքը։

   -Հույները Հայաստանում զանգվածային բնակություն են հաստատել մի քանի փուլերով՝ Ք․ա․ 2-1-ին դարերից  սկսած այն շարունակվել է մինչև Ք․ հ․ 12-13-րդ դարերը։ Այնուհետև պատմությունից հայտնի է, որ Ք.ա. 1-ին դ. Տիգրան 2-րդ հայոց թագավորը հունական քաղաքներից Հայաստան է տեղափոխել շուրջ 500 հազար հույների, որոնց  թվում կային նաև արհեստի ու արվեստի, գիտության մարդիկ: 

      Այնուհետև Արևելյան Հայաստանի տարածք հույն բնակչության զանգվածային բնա-կությունները  կատարվել են 18-րդ դ․ երկրորդ կեսից մինչև 1920 թթ․, որոնց հիմնական մասը ներգրավված էին հանքարդյունաբերության բնագավառի աշխատանքներում։ Այդ ժամանակ Արևելյան Հայաստանում վերաբնակվածների թվում էլ գերակշռում էր Տրապիզոնի և Կարսի մարզերից տեղափոխված հույները, որոնք հիմնականում բնակություն հաստատեցին Ալավերդու կիրճում (Ալավերդի, Ախթալա, Մադան, Շամլուղ, Բենդիք) և Լոռվա բարձրա-վանդակում (Յաղդան, Կողես), Ախուրյան գետի մերձակայքում (Բայթար, Բայանդուր, Սարի-բաշ (Հայկասար), Ալեքսանդրապոլում(Գյումրի), Տանձուտում (Բերձենի), Միսխանայում (Հանքավան) և այլուր։

     Հայ և հույն պատմիչների երկերում պահպանված տեղեկությունների հիման վրա վստահորեն կարելի է ասել, որ հունական մեծաքանակ բնակչություն է բնակվել Արմավիր, Տիգրանակերտ, Նախիջևան, Վան  քաղաքներում և Հայաստանի այլ բնակավայրերում: Հազարավոր հույներ դարեր շարունակ, մասնավորապես վերջին 300 տարում, հայ ժողովրդի հետ շարունակ կրել են  նրան վիճակված դառը ճակատագիրը: Հունական համայնքը Հայաստանում կրկին բազմամարդ է դարձել թրքական բռնատիրությունից խուսափած պոնտական հույների հաշվին, որոնց մի զգալի մասը՝ թեև խիստ նվազեցված թվաքանակով, առ այսօր էլ բնակվում է այժմյան Հայաստանում։

No description available.

      Օսմանյան վայրագ տիրապետության ժամանակ՝ երկու ժողովուրդների ներկա­յացուցիչները, կյանքի էին կոչում դարավոր բարեկամությունը և թուրքերի դեմ միասին պայքարելու գաղափարը: Օրինակ, 1645-1669 թթ. Կրետե կղզու պատերազմի ժամանակ բաղիշեցի Մահտեսի Շահմուրադը Ֆրանսիայի արքունիքում մեծ աշխատանքներ էր ձեռնարկել և Լուդիվիկոս 14-րդ թագավորին ջանում էր համոզել, որպեսզի Թուրքիայի տարածքում բնակվող հույներին ու հայերին օգնություն ցուցաբերի թուրքական լուծը թոթափելու: Իսկ 18-րդ դ. 2-րդ կեսերին հույն ժողովրդի լուսավոր դեմքերից Ռեգաս Ֆերեոս Վելեստինլիսը, հույն ժողովրդի ազատության ուղուն նվիրած իր «Ռազմական երգում», որպես անհրաժեշտ ծրագիր, իրավացիորեն  գրել է.

     «Բուլղարացիներ, ալբանացիներ, հայեր և հույներ, սևեր ու սպիտակ­ներ, միահամուռ ավյունով ազատության համար սուր կապեք»:

     Այս տողերը կարծեք այսօր են գրվել և արդիական են՝ Կիպրոսի ու Արցախի, Արևմտյան Հայաստանի ազատագրման համար: Հայկական Մեծ Եղեռնի  ընթացքում՝ 1915 թ., հայերի հետ միասին սրի մատնվեցին նաև բազմաքանակ հույներ: Աբդուլ Համիդի, ապա 1915թ. եղեռնի և 1922թ. Զմյուռնիայի աղետից հետո բազմաթիվ հայ ընտանիքներ՝ շուրջ 100 հազար հայություն, ապաստան են գտել  Հունաստանում: Հայոց Մեծ Եղեռնից մազապուրծ հայ ընտանիքների հետ զգալի քանակով Հայաստանում ապաստան գտած հույն ընտանիքները հիմնավորվում են Գյումրիում, Արցախում և Հայաստանի մի քանի բնակավայրերում։ Մինչ այդ՝ 18-րդ դ երկրորդ կեսերից հետո,1763 թ․ հունական Պոնտոսից շուրջ 800 հանքափոր ընտանիքներ արդեն բնակություն էին հաստատել հիմականում հանքավայրերի մոտ, հանքագործությամբ զբաղվող բնակավայրերում՝ Լոռվա Ախթալա, Շամլուղ, Ալավերդի, Սյունիքի Կավարտ(Բաշքենդ), Կոտայքի Հանքավան և այլ բնակավայրերում և աշխատանքի էին անցել տեղի պղնձի հանքերում, որոնք բացվել և աշխատում էին 1770-ական թվականներից։ Հայաստաբնակ պոնտական հույներին, որոնց ինքնանվանումը ռոմեյոս էր, Հայաստանում և Վրաստանում սովորաբար անվանել են բերձենի, ուրումներ, ուրում։ Նույնիսկ որոշ գյուղեր էլ, օրինակ, Իջևանի Տանձուտ, Կոտայքի այժմյան Հանքավան գյուղերը, անվանվելել են հենց  Բերձեն։

  No description available.  Հարկ է նկատի ունենալ, որ պատմական Հայաստանի տարբեր բնակավայրերում հույների մեծաքանակ ընտանիքներով բնակվելու, այսպես ասած, երկրորդ ալիքը կարելի է ընդունել Տրապիզոնի թագավարության 15-րդ դ․ վերջերի անկման հետ, որի ընթացքում հունական բնակչությունն արդեն 16-րդ դ․ տարածվեց Ռուսաստանի, Վրաստանի, այդ թվում և Հայաստանի  մի շարք բնակավայրերում։ Հայաստանի տարածքում բնակվող հունական համայնքներ թվաքանակների երրորդ ալիքը պետք է դիտել մինչև 19-րդ դ․ և ապա 1915-1920 թթ․ տեղաշարժերը։

    Հայաստանի Հանրապետությունում, ըստ տեղաբաշխվածության, 19-րդ դ. սկզբներից հույները բնակվում են Լոռիի մարզի Ախթալա, Շամլուղ, Մադան, Բենդիք գյուղերում, Երևան, Ալավերդի, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Նոյեմբերյան, Արթիկ քաղաքներում, Ստեփանավանի տարածաշրջանի Յաղդան, Կողես, Հրազդանի Հանքավան (Միսխանա) գյուղերում, Ղափանի շրջանի Բաշքենդ գյուղում(նաև Շհարջիկում և Շիկահողում), որը 1930-ական թվականներից անմարդաբնակ էր, Շիրակի մարզի Բայանդուր, Բայթար, Տավուշի մարզի Տանձուտ(Բերձեն) և այլ բնակավայրերում: Մի քանի ընտանիքներով բնակվել են նաև Կապան, Ստեփանակերտ, Ամասիա, Դիլիջան քաղաքներում, Լոռվա Օձուն, Սանահին, Մղարթ, Քարինջ, Ծաղկաշատ և այլ բնակավայրերում։ Ընդ որում՝ խորհրդային տասնամ-յակներում, զանազան հանգամանքներով հունաբնակ և հունահայկական գյուղերի բնակ-չության մի մասը՝ տեղափոխվել է վերոնշյալ քաղաքները։ Մոտավոր հաշվումներով այդ բնակավայրերում՝ մինչև 1989-1990 թթ., հույների թիվը՝ ոչ պաշտոնական տվյալներով, հասնում էր շուրջ 8-8.5 հազարի:

       Մինչև 1996-2000 թթ․ այդ թվաքանակի մեծ մասը՝ շուրջ 80-85 տոկոսը, Հայաստանից՝ հունական կառավարության հայրենադարձության ծրագրով, հայրենադարձվել է Հունաստան, իսկ մի մասն էլ տեղափոխվել է Ռուսաստան, Ուկրանիա և այլ վայրեր: Այս հանգամանքների հետևանքով՝ Հայաստանում առկա հույների թվաքանակը չափազանց  նվազել է, որոնց մեծ մասն էլ տարիք առածներն են կազմում։ 2001թ․ վիճակագրական տվյալներով Հայաստանում մնացած հույների թվաքանակը կազմել է 1176 մարդ, որից 853-ը  քաղաքաբնակներ են  և 323-ը՝  գյուղաբնակներ։

       No description available.Հույների մի փոքր թվաքանակ էլ՝ մոտ 300 հոգի, 19-րդ դ. սկզբներից բնակվում էր Արցախի Մեհմանա գյուղում, որոնց մեծ մասը ևս  հայրենադարձվել է Հունաստան: Մեհմանայից մնացած որոշ հույն և խառն ամուսնություններով ընտանիքներ բնակվում են  Ստեփանակերտում, Մարտակերտում և հարևան գյուղերում։

   Հարկ է նկատի ունենալ, որ հայաստաբնակ հունական համայնքի վերաբերյալ գիտա-տեղեկատվական ուսումնասիրություններ գրեթե չեն իրականացվել։ Եթե Վրաստանի, նախկին  ԽՍՀՄ տարածքի հույների վերաբերյալ առկա է որոշակի ուսումնասիրություններ, ապա այդ բանը չենք կարող ասել հայաստանաբնակ հույների պարագայում։ Այնպես որ այդ բնագավառում անելիքները դեռևս շատ  ու շատ են։ Հայաստանում այդ ոողղությամբ  կատարված աշխատանքներից, ցավոք, միայն  հիշատակելի  է հայաստանաբնակ(այժմ՝ արտագաղթած) Է․ Խարացիդիսը աշ-խատանքը՝ «Хозяйственыйбыт и материаль-ная культура греческого населения Восточой Армении во второй половине 19-начле 20 веков», որը որպես թեկնածուական ատենախոսություն ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում պաշտպանվել է 1990թ․, որտեղ էլ գտնվում է ձեռագիրը։ Մեկ այլ հոդվածով(«Հայկական պարերի համանուն պոնտական զոգահեռները», ՊԲՀ, թիվ 2, 2008, էջ 131-140)  Ն․ Կիլիչյանն է անդրադարձել հայ-հունական պարարվեստի զուգահեռներին։ Գուց մեկ-երկու նմանատիպ այլ հոդվածներ ևս։

        No description available.Հայաստանի հունաբնակ գյուղերին ու հույն բնակչությանը 1990-2020 թվականներին զգալի օգնություններ է իրականացրել Հունաստանի կառավարությունը, որն իրականացվել է Հայաստանի Հունական դեսպանատան միջոցով։ Երևանում և մարզերում  1990-ական թվականներից կազմակերպվել և գործում են 10-ից ավելի հունական հասարակական կազմակերպություններ, որոնց կատարած մի շարք ձեռնարկները ևս ներկայացված ու լուսաբանված են գրքում։

-Հետաքրքիր է իմանալ թե Հայաստանում ինչ է պահպանվել հունական համայնքի ստեղծած  նյութական  ժառանգությունից։

   - Հայաստանի հունական համայնքի բնակավայրերում պահպանվել են նաև նրանց կողմից կառուցված նյութական ժառանգության հուշարձաններ՝ եկեղեցիներ, մատուռներ, ազգային մշակույթի հատկանիշներով տապանաքարեր, ժողովրդական ճարտարապետտությանը բնորոշ բնակելի տներ և այլ արժեքներ։ Ցավոք, դրանց մի մասը, օրինակ Կավարտի, Մադանի եկեղեցիները, այժմ գտնվում են վթարային ու անմխիթար վիճակներում։ Կան նաև պատշաճորեն նորոգված, օրինակ, Հանքավանի սուրբ Գեորգի, Մադանի ս․ Կոստանդինոս և Յաղդանի եկեղեցիները, գտնվում են բավականի բարվոք վիճակներում։ Ժամանակագրական առումով վերջիններս կառուցվել են հիմնականում 18-րդ դարի 80-90-ական թվականներից սկսած ընդհուպ մինչև  1920-ական թվականները։

    Հայաստանի հունաբնակ բնակավայրերում առկա նյութական ժառանգության հուշար-աններից հիշարժան են  նաև հունական գերեզմանատներում գտնվող 19-րդ դ․ վերջերի և 20-րդ դ․  սկզբների տարատեսակ՝ հիմնականում 5 տիպի, տապանաքարերը, որոնց մի մասը հայկական քառանկյուն, սալաքար(հարթ) տապանաքարերի նման են, իսկ մի մասն էլ՝ 1-2,5 մետր բարձրություններով քառակող, որոշակի քանդակներով ու վերնամասային ձևավորումներով մահարձաններ են։ Վերջիններիս մի մասն ունեն նաև 2-4 աստիճաններով հիմնախարիսխներ, կազմված են 3-5 մասերից, պսակված  տարբեր չափերի խաչաքան-դակներով և չորս կողմերից մշակված ու հարդարված են։ Այսպիսի մահարձանները (մասնավորապես Լոռու, Սյունիքի) հայկական տաանաքարային արվեստի հետ ևս զուգահեռներ ունեն, հանգուցյալի վերաբերյա գլխավոր՝ արևմտյան ճակատների, հիշատակագրերից բացի ունեն նաև բուսական ու երկրաչափական զանազն, ինչպեսև մարդկային  դիմաքանդակներ, եզրանիստերի մշակման  տարատեսակ հարդարանքներ։

     Հունաբնակ բնակավայրերի գերեզմանատներում առկա տապանաքարային հիշատակագրերի մի մասը քանդակված են հունարեն, իսկ մի մասը՝ հունարեն-ռուսերեն (երկլեզվյա), միայն ռուսերեն կամ էլ հայերեն լեզուներով։

        Լիահույս եմ, որ  թե՛ հայ և թե՛  հույն ընթերցողին հանձնվող այս հատորը ինչ որ չափով կնպաստի այդ բնագավառներին վերաբերող հարցերի էլ ավելի տեղեկացված լինելուն։ Այն՝ որպես տվյալ թեմաների էլ ավելի խորությամբ ու համապարփակ ուսումնասիրման առաջին փորձը լինելով, բնականաբար, դեռևս լիակատար ամբողջականություն չունի և ամենևին էլ հավակնություն չունի անթերի դիտվելու։

     Այնպես որ՝ անհրաժեշտություն է, որպեսզի  հայ և հույն մշակույթի ու գիտության գործիչ-ները, ըստ ամենայնի ու հնարավորինս աջակցեն թե՛  հայ-հունական բարեկամական ու պետական կապերի էլ ավելի սերտացման այս կամ այն ծրագրերի իրագործմանը, և թե՛ խորապես ուսումնասիրեն այդ բնագավառները։ Ավելին, հարկ է որպեսզի  նորովի կարևորվի ու հանրայնացվեն հայ-հունական դարավոր մշակութային ու բարեկամական հարա­բերությունները և ամրապնդվեն երկու բարեկամ ժողովուրդների պետական և բարիդրա-ցիական դարավոր կապերը։

       Ընթերցողին հանձնելով աշխարհով մեկ սփռված ու մոլեգնող համավարակի սահմանափակումների պայմաններում սիրով ու անձանձիր եռանդով իրականացված այս հատորը, ընթերցողին պարզապես մաղթում եմ՝ բարին ընդ Ձեզ․․․

      Սիրեք ու պահպանեք մեր  ներկան ու ապագան  իմաստավորող  անցյալ դարերի մեր պատմական  ու ազգային  հիշողությունները․․․

 

 Հարցազրույցը՝    Գարիկ  Ավետիսյանի

Լուսանկարները՝Արգամ Այվազյանի