Հայկական երաժշտական արվեստի հրավառություն.այսպես կարելի է բնութագրել մայիսի 25-ի երեկոյան Պրահայի Սուրբ Շիմոնի եւ Հուդայի եկեղեցում/Kostel Sv. Šimona a Judy/ ,, Լույս ի Լուսո,, ծրագրով հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանի եւ Երեւանի կամերային երգչախմբի ելույթը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Ձեռնարկը ողջույնի խոսքով բացեց Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, իսկ այնուհետ բեմ մտան Տիգրան Համասյանն ու երգչախմբի ութ անդամները, եւ սկսվեց միջնադարյան հայ երաժշտությունից մինչեւ Կոմիտաս ներկայացումը՝ համեմված համասյանական իմպրովիզացիաներով ու երգչախմբի անկրկնելի կատարումներով։