Ֆրանսահայերի խորհուրդը հունիսի 14-ին ներկայացրեց Ֆրանսիայում հայության խթանմանն ու ամրապնդմանն ուղղված իր ռազմավարական ծրագիրը, որը մշակվել էր աշխատանքային խմբերում ընդգրկված տասնյակ կամավորների և փորձագետների աշխատանքի արդյունքում:
Այս միջոցառման ընթացքում 200-ից ավել մասնակիցներ կիսեցին Ֆրանսահայերի խորհրդի՝ խթանմանն ու տարածմանը միտված տեսլականը և ձգտումները։
Հիմնվելով համընդհանուր և հանրապետական սկզբունքների վրա, որոնք ընկած են Ֆրանսիայի մեծության հիմքում՝ Ֆրանսահայերի խորհրդի առաքելությունն է՝ մի կողմից ընդլայնել և ամրապնդել հայությանն ուղղված գործողությունները, ազդեցությունն ու հաղորդակցությունը Ֆրանսիայում, իսկ մյուս կողմից` զարգացնել ֆրանս-հայկական հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ մշակույթ, տնտեսություն, հետազոտություն, կրթություն, իրավունք, առողջություն և այլն:
Ֆրանսահայերի խորհուրդը կառուցված է հնարավորինս ներառական հիմքերի վրա՝ ընդգրկելով ցանկացած բարի կամքի դրսևորում, առանց որևէ տեսակի տարբերակումների:
Ֆրանսահայերի խորհուրդը ստեղծվել է Ֆրանսիայում և Հայաստանում հայությանը վերաբերող բազմաշերտ գործոնների կուտակումից.
• Մշակութային վայրերի աստիճանական անհետացում, հատկապես Փարիզում
• Սփյուռքում լեզվի տիրապետման թուլացումը և արևմտահայերենի ու արևելահայերենի մրցակցությունը
• Դժվարությունները, որոնց բախվում են Ֆրանսիայում հայկական դպրոցները
• Ֆրանսիայի և Հայաստանի միջև տնտեսական անբավարար փոխանակումները
• Հայաստանի Հանրապետության և Արցախի ինքնիշխանության կորստի ռիսկը
Այլ կերպ ասած՝ հայությանը վերաբերող բոլոր հարցերը արտացոլող, կենտրոնացնող և խթանող կազմակերպության բացակայությունն է Սփյուռքում, որ դրդեց Ֆրանսահայերի խորհրդի ստեղծմանը և դրա գործողությունների կառուցմանը:
Հաշվի առնելով այս դիտարկումը՝ խորհրդի գործունեության հիմնական հիմնասյունները՝ միտված Ֆրանսիայի հայության ուժը վերականգնելուն և դրան Ֆրանսիայում հասարակական քննարկմանը իր արժանի տեղը ընձեռելուն, ներկայացվեցին հունիսի 14-ին կայացած հանրային ժողովում: Նրանց մանրամասները ֆրանսերենով ներկայացված են կայքում տեղադրված գրքույկում և ամփոփված են ստորև:
Թեմատիկ հանձնաժողովների հիմնական խնդիրները
1. Զարգացնել «հայկական» ձեռներեցությունն ու ստարտափները Ֆրանսիայում և Հայաստանում և ավելացնել բիզնես կապերը Ֆրանսիայի և Հայաստանի միջև
2. Բարելավել Հայաստանի հետ կապերի և նախագծերի կառուցվածքն ու արդյունավետությունը
3. Բարելավել ֆրանսիական հաստատությունների հետ հարաբերությունների կառուցվածքն ու արդյունավետությունը
4. Տրամադրել իրավական լուծումներ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման և սփյուռքին աջակցելու համար
5. Ստեղծել ռազմավարական հետազոտությունների կենտրոն – Think Tank
6. Բարձրացնել Ֆրանսիայում կրթական համակարգի մակարդակը և ստեղծել ակադեմիական համագործակցություն ֆրանսիական և հայկական կրթական հաստատությունների միջև
7. Ունենալ ֆինանսավորման լավ մակարդակ`ապահովելու Ֆրանսահայերի խորհրդի և այն նախագծերի իրականացումը, որոնք մշակված են կազմակերպության կողմից։
8. Սփյուռքի շրջանակներում ակտիվացնել հաղորդակցությունը՝ օգտագործելով ֆրանսիական և ֆրանսահայ լրատվամիջոցների գործիքները:
9. Ունենալ այնպիսի կառավարչական կառուցվածք և կազմակերպություն, որը կհամախմբի մասնակցային ժողովրդավարությունը, թափանցիկությունն ու արդյունավետությունը:
10. Ստեղծել ծառայությունների կենտրոն՝ իր անդամներին համապատասխան լուծումներով, փորձաքննությամբ և ֆինանսավորմամբ օգնելու համար:
Ֆրանսահայերի խորհրդի գրասենյակ
https://francais-armeniens.com