Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times
genocida LidiceՀունիսի 1-ին ժամը 17.30-ին Չեխիայի Լիդիցե հուշահամալիրի թանգարանային հատվածում կբացվի ,,Գողացված մանկություն.Հայոց ցեղասպանության զոհ երեխաները,, լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Ցուցահանդեսի բացմանը ներկա կգտնվեն Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը  եւ Չեխիայի մշակյութի նախարար Դանիել Հերմանը։ Սա նմանատիպ առաջին ցուցահանդեսի բացումն է Լիդիցեի հուշահամալիրում։ Ինչպես տեղեկանում ենք  Չեխիայի մշակույթի նախարարությունից, ցուցահանդեսի կազմակերպիչներն են Լիդիցեի հուշահամալիրը, Երեւանի ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը եւ Չեխիայում Հայաստանի դեսպանությունը։