Նորություններ
Typography
  • Smaller Small Medium Big Bigger
  • Default Helvetica Segoe Georgia Times

«Ազատ Հայրենիք դաշինքի» հայտարարությունը

Մենք միավորեցինք մեր կուսակցությունների ուժերը՝ նպատակ ունենալով «արտահերթ խորհրդարանական ընտրություններ» կոչվող միջոցառումը օգտագործել ազգօգուտ գործունեություն ծավալելու՝ երկրում վիճակը արմատապես բարեփոխելու համար։

Սակայն, հունիսի 20-ի քվեարկությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ գործող սահմանադրությամբ և դրանից բխող հակաիրավական ընտրական օրենսգրքով, սպառնալիքներով և բարոյահոգեբանական ճնշումներով ուղեկցվող մթնոլորտում հնարավոր չէ իրականացնել ժողովրդավարական ընտրություններ։