Մայիսի 22-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում «Ճարտարապետության քաղաքականությունը և քաղաքականության ճարտարապետությունը» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել հայտնի երգահան-երաժիշտ, ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Հանդիպումը տեւել է մոտ 3 ժամ, որն անցել է լեփ-լեցուն դահլիճում։ Մաեստրոն խոսել է դեմոկրատիայից, երիտասարդներին կոչ անելով ոչ թե մասնակցել միտինգների, այլ կատարել իրենց տնային աշխատանքները, դրանով ավելի մեծ ազդեցություն կունենան երկրի կառուցման գործում։ Նա նաեւ խոսել է ճարտարապետական քաղաքականության մասին, օրինակներ բերելով ճարտարապետական խորհրդի աշխատանքից ու Երեւանում կառուցված անհաջող ճարտարապետական նախագծերից, ընդգծելով, որ երկրում տարվող քաղաքականությունը լիովին իր արտահայտությունն է գտնում նաեւ ճարտարապետության մեջ։ Անդրադառնալով Շանթ Հարությունյանի բանտարկությանը, կոչ է արել նախագահ Սարգսյանին ազատ արձակել Շանթին, իսկ վերջինիս որդուն, ով ներկա է եղել դասախոսությանը, ասել է, որ իր հայրը պետք է լիներ բեմի վրա։