ՊՐԱՀԱ- Մայիսի 23-ին Չեխիայում Հայաստանի դեսպանությունում հավաքվել էին Պրահայում բնակվող հայ երիտասարդները, նպատակ ունենալով ոչ միայն միմյանց հետ շփվելու, ճաշակելու հայկական ավանդական խորոված ու գինի, այլեւ միասնաբար դիտելու եւ մասնակցելու ,,Եվրատեսիլ,, եվրոպական երգի մրցույթի եզրափակիչ փուլի քվեարկությանը։ Ջերմ ու անկեղծ մթնոլորտում երիտասարդները մի քանի ժամ շփվեցին, այնուհետեւ Եվրատեսիլի ցուցադրությունից առաջ նրանց ողջունեցին եւ անցած ամիսների ակտիվ աշխատանքի համար շնորհակալանքի խոսքեր ասացին Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, Ուրարտու Չեխ-հայկական ընկերության նախագահ Ալեքսանդր Սարգսյանը, մարզիչ Յուրա Հունանյանը եւ Օրեր ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը։