Հունիսի 2, 2021թ․, Երևան։ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնությանը միացել է ավելի քան 10 հազար մարդ Հայաստանից և ամբողջ աշխարհից։ Նախաձեռնողները հիմնականում Հայաստանից են՝ 57 %, Ռուսաստանից՝ 17 %, Միացյալ Նահանգներից՝ 10 %, նախաձեռնությանն են միացել նաև Կանադայից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և այլ երկրներից։ Նրանց հետ կկազմակերպվեն քննարկումներ, հանդիպումներ և աշխատաժողովներ՝ միասին քննարկելու և որոշելու համար նախաձեռնության 15 նպատակներին հասնելու լավագույն ուղին։
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության նպատակն է ստեղծել Հայաստանի և հայության կայուն զարգացման շուրջ համընդհանուր փոխըմբռնում։ Այն նախաձեռնել են Ռիչարդ Ազարնիան (Ֆրանսիա), Արթուր Ալավերդյանը (Հայաստան), Նուբար Աֆեյանը (ԱՄՆ) և Ռուբեն Վարդանյանը (Ռուսաստան)։
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ հանրային նախաձեռնություն է, որն ուղղված է սահմանելու կարևոր նպատակներ, որոնք կարող են օգնել Հայաստանին ապագայում շատ ավելի լավ հանգրվանի հասնել՝ լինելով իրատես առկա իրավիճակի և հայ ազգի ուժեղ կողմերի, աշխարհում Հայաստանի դիրքի, տնտեսության, ռեսուրսների վերաբերյալ։ Մենք պետք է ապագայի ծրագիր կազմենք, որը նախ կներգրավի բոլոր հայերին, այնուհետև նրանք կսկսեն աշխատել միասին։ Սա է ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ նախաձեռնության նպատակը»,-ասում է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող Նուբար Աֆեյանը։
Նախաձեռնության հաջորդ նպատակակետն է 30.000 նախաձեռնող ներգրավելը։ Միայն նրանք նախապես՝ մինչ հրապարակումը, կստանան 15 նպատակների վերլուծությանը նվիրված հոդվածներ, ինչպես նաև «McKinsey & Company» ընկերության մշակած հատուկ զեկույցն ու Հայաստանի զարգացման վերաբերյալ ծրագիրը։
«Մենք փորձում ենք համախմբել այն մարդկանց, որոնք մտածում են ապագայի մասին, ցանկանում են միանալ, միասին քննարկել և ձևավորել մեր հետագա քայլերը։ Սա համահայկական նախաձեռնություն է, և մենք հրավիրում ենք բոլորին հավասար սկզբունքով միանալու։ Սա մեր ընդհանուր խնդիրն է, և մենք համոզված ենք, որ ոչ մի փոքր խումբ չի կարող միայնակ լուծել այս բոլոր խնդիրները»,-ասում է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող Արթուր Ալավերդյանը։
«Այսօր մեզ համար դժվարին փուլ է, սակայն, դրանով հանդերձ, բոլորս կարծում ենք, որ սա նաև մեծ հնարավորություն է շատ բաներ վերաիմաստավորելու, փոխելու որոշ մոտեցումներ, որոնք նախկինում չէին կիրառվում, և փորձելու ինչ-որ նոր բան անել: Այս նոր նախաձեռնությունը մեկնարկեց այն ուղերձով, որ մենք պատասխաններ չենք ուզում տալ։ Մենք ուզում ենք հիմնական կետեր արծարծել, որպեսզի մարդիկ կարողանան խոսել և բանավիճել այն մասին, թե հավաքականորեն ինչպիսի ապագա ենք ցանկանում տեսնել մեր ազգի, մեր պետության, Սփյուռքի ու մեր պետության միջև հարաբերությունների և Հայաստանի ու Արցախի հետ մեր հարաբերությունների համար»,- ասում է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող Ռուբեն Վարդանյանը։
Նախաձեռնությունը խթանում է բաց հանրային դիսկուրս՝ ընտրելու ապագա, որը կոգեշնչի ու կներգրավի Հայաստանի և համայն հայության հավաքական ներուժը: Նախաձեռնությունը միտված է ներգրավելու 100 հազար մարդ։
«Ես կարծում եմ, Հայաստանը պետք է օգուտ քաղի Սփյուռքից։ Մենք պետք է վերանայենք մեր դերը որպես քաղաքացի, որպես անհատ, որպես այն ցանցի մի մաս, որն արդեն Հայաստանն է, հայերն են և զարգացնենք այդ նոր սոցիալական պայմանագիրը՝ հիմնվելով մեր ունեցած պատմական ուժի և սփյուռքահայերի` Հայաստանում ներգրավվելու և աջակցելու պատրաստակամության վրա»,- ասում է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող Ռիչարդ Ազարնիան։
Հետաքրքրված բոլոր մարդիկ կարող են դառնալ համանախաձեռնող՝ այցելելով www.futurearmenian.com կայք, մասնակցելով «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության առաջիկա քննարկումներին և միասին ծրագրել հետագա քայլերը: